Եգիպտոսի տրանսպորտի նախարարի երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել: Խորհրդականը հոսպիտալացվել է, կոմայի մեջ ընկել և հետո մահացել: