Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ամերիկյան պատժամիջոցներից մենք էլ ենք տուժելու, բայց երկրի գլխին կանգնած առևտրականները դա չեն պատկերացնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա):

Պարոն Խաչատրյան,Միացյալ Նահանգների կոմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան մեզ վրա։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, օրինակ, նշել է, որ այն պետությունները, որոնք ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի հետ, մտահոգվելու տեղիք ունեն: 

Ես մշտապես նշել եմ, որ Թրամփի ընտրվելը մեծ վտանգներ է պարունակում և հարցն այն չէր, որ Քլինթոնը լավն էր, Թրամփը՝ ոչ։ Խնդիրը հենց այսպիսի անկանխատեսելի քաղաքականությունն էր, որ մենք այսօր տեսնում ենք։ Ես միշտ ասել եմ ՝ Թրամփը կանի քայլեր, որ Օբաման նույնիսկ չէր էլ երազի։ Օրինակ՝ Սիրիայում ավիաբազաների ռմբակոծումը, դա ուղիղ Ռուսաստանի դեմ էր, իսկ Օբաման երբեք նման քայլի չէր գնա։

Ռուսաստանը ոչ Հյուսիսային Կորեա, ոչ էլ այլ փոքր երկիր է, որ կարողանա կուլ տա այս ամենը, Սառը պատերազմի մասին միայն կարելի է երազել։ Այս դեպքում ահռելի ծանր իրավիճակում է հայտնվում Ռուսաստանի տնտեսությունը և, վստահաբար, այդ ամենն անհետևանք չի մնալու։ Ես մի քանի տարի առաջ էի դեռ ասում, որ բանկային սիստեմը պետք է փոխվի, որովհետև, եթե պատժամիջոցներ լինեին, ամեն բան կխորտակվեր, Ռուսաստանը նոր ու անկախը պետք է ստեղծեր, որ հիմա այսպիսի իրավիճակ չլիներ։ Այսօր ամեն բան, ամբողջ համակարգը առևտրականների ձեռքերում է, որոնք այսօր փող աշխատելով մտնում են քաղաքականության մեջ։ Այսօր Հայաստանում քաղաքական դեմքերը չեն որոշում կայացնում ու իրենք չեն կարող մտածել ստեղծված իրավիճակում ինչ անել, այդ մարդիկ դրա ունակությունը չունեն։ Վտանգավոր է, որ երկրի գլխին այսօր կանգնած են առևտրականները, այսինքն՝ առևտրի կենտրոններ ունեցողները կարող են գալ խորհրդարան ու հարց որոշել։

-Կարծում եք՝ Հայաստանում այսօր արդեն հասկանո՞ւմ են, որ այս պատժամիջոցներն ուղղակիորեն նաև մեզ են հարվածելու։

-Անկասկած, այդպես էլ պետք է լիներ։ Երբ ԱՄՆ դեսպանը առաջարկեց 8 միլիարդի ներդրում, Հայաստանում բոլորը լռեցին, որովհետև դա ավելի հզոր քայլ էր, քան Հայաստանում ռազմաբազա ստեղծելը։ Ես չգիտեմ՝ հիմա գիտակցում են, թե ինչ է կատարվում, ինչքան են տուժելու, արդյոք ունեն պահուստային տարբերակներ։ Անգամ օլիգարխն այսօր կորցնելու բան ունի, սկսվում է ամենավտանգավոր պայքարը։ Հիմա Ռուսաստանն ընկնելով պատժամիջոցների տակ՝ միանշանակ կրճատելու է օգնությունը, ներդրումները, բացի այդ, ավելի է ուժեղացնելու ու զարգացնելու հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ամբողջ Սփյուռքն էլ ոտքի կանգի՝ ոչինչ անել չի կարող, միայն մխիթարանք է։ Պատկերացնում եք՝ Հայաստանի միակ հույսն ու հավատը՝ Ռուսատանը, այսօր տնտեսական հզոր պատժամիջոցների տակ է, իսկ մենք միայն հայտարարություններ ենք անում։

-Իսկ սա չի կարո՞ղ մեզ վրա դրական անդրադարձ ունենալ, վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը, անգամ վերջերս քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։

-Երբ ՀՀ նախագահը սեպտեմբերի երեքին նման որոշում կայացրեց, սարսափելի քննադատեցի, ասացի, որ ստրուկի նման վարվեցին ու այդ գնահատականներն ազդեցին նույնիսկ իմ անձնական կյանքի վրա։ Հարցն այն է, որ ես այսօր էլ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալը սխալ եմ համարում, բայց չեմ կարող ասել նույնը, չեմ կարող ասել, որ Հայաստանը հիմա պետք է դուրս գա ԵՏՄ-ից, այո՛, չպետք է նման որոշում կայացներ, բայց արդեն կայացրել է։ Երբ Ռուսաստանն ու Պուտինն ահռելի հզոր էին ու այս պատժամիջոցները չկային, ես այդ ժամանակ դեմ էի, բայց այս պարագայում հնարավոր չէ՝ մեկ վայրկյանում վերցնել ու դուրս գալ այս կառույցից, դա Հայաստանի վրա ահռելի ծանր կնստի։ Պետք է հիմա չկորցնելով դեմքն ու պատիվը, փորձել աշխատել ու փորձել Հայաստանը տնտեսապես հզորացնել։ Կան շատ հարցեր, որ պետք է պատրաստվեր մինչ այս, ոչ թե հիմա կանգնել ու ասել՝ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, 2013 թվականին այդ քայլը չպետք է կատարվեր։ Բոլոր նրանք, ովքեր գոռում էին Եվրոպա, մեկ օրում դարձան ռուսամետ, այս իրավիճակում քննարկել ու նման որոշում կայացնելը ծիծաղելի է։ Տարիներ շարունակ Հայաստանում անցկացվել է ռուսամետ քաղաքականություն, անգրագետ առևտրականները, որոնք շղթաներով կապված են Մոսկվայի հետ՝ ղեկավարել են երկիրը, հիմա մեկ օրում նման քայլ անելը վտանգավոր կլինի, պետք է պատրաստել, հասունացնել այդ վիճակը՝ մանավանդ այն դեպքում, երբ Ռուսաստանը նման վատ վիճակում է։

– Մենք չպե՞տք է առաջնորդվենք մեր շահերով, եթե Ռուսաստանը խորտակվում է, մենք էլ իր հետ խորտակվե՞նք։

– Ռուսաստանն այնքան հզոր երկիր է, որ հիմա չի խորտակվի։ Իր շահերը կստեղծի, ահռելի ծանր վիճակ կլինի, բայց չի խորտակվի։ Դրա համար եմ ասում՝ այս դրության մեջ Հայաստանի շահերից բխող քայլեր կարելի էր անել։ Ամենօրյա աշխատանք պետք է տանել, այսօր Հայաստանը հսկայական խնդիրներ ունի և պետք չէ ստեղծել նորը, կտրուկ որոշումներ կայացնել։ Չկա Հայաստանում այսօր այն քաղաքական ուժը, որ կարողանա դա կազմակերպել, միայն հայտարություններով ու ոչ հստակ գործողություններով ոչ մի տեղ չենք հասնի։ Ես մի անգամ ասել եմ՝ 1915-ից վատ իրավիճակ է Հայաստանում, ավելի վատ ցեղասպանություն է իրականացվում, ու այսպես երկար շարունակվել չի կարող։ Շուտ պետք է մտածվեր ու իրավիճակ պատրաստվեր, ոչ թե հիմա այս ահռելի ծանր պայմաններում ասել՝ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում