Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Խորտակվող նավի հրամանատարը

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը սեպտեմբերին կառաջադրվի որպես պալատի նախագահի թեկնածու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արա Զոհրաբյանը: «2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ»,- իր էջում գրել է Զոհրաբյանը: Նրա բառերը ծաղր են թվում այն գզվռտոցի ֆոնին, որ վերջին ամիսներին բոլորը տեսնում են Փաստաբանների պալատում: ՓՊ-ն վերածվել է ներքին երկպառակտությունների թատերաբեմի՝ դառնալով նաև քրեական պատմությունների թիրախ:

Զոհրաբյանի պաշտոնավարման տարիներին փաստաբանական ինստիտուտն այնքան է հեղինազրկվել, որ իշխանությունները բացահայտ մարտահրավեր են նետել փաստաբաններին` դատական նիստերից առաջ նրանց խուզարկելով այնպես` ինչպես խուզարկում են հանցագործներին: Փաստաբանական ինստիտուտն այնքան է հեղինակազրկվել, որ դատավորներն անարգել պատժամիջոցներ են կիրառում պաշտպանների դեմ` անգամ հայտարարություն անելու համար: Փաստաբանների մի մասը հարմարվել է ստեղծված իրավիճակին` տարբեր քրեական գործերով գործարքների գնալով դատավորների ու դատախազների հետ, դառնալով կոռուպցիոն սխեմաների մասնակից: Փոքրաթիվ փաստաբանները, ովքեր ներգրավված են աղմկոտ, հասարակական հնչեղություն ունեցող գործերում, ավելի շատ հանդես են գալիս քաղաքական, քան` իրավական դիրքերից: Նրանց վարքագիծը գուցե հարկադրված է, սակայն դարձյալ հարված է հասցնում փաստաբանական ինստիտուտի հեղինակությանը` ստվերելով նրա դատական սուբեկտայնությունը:

Փաստաբանական ուժեղ ինստիտուտն արդարադատության համակարգը կոռումպացված դատական և դատախազական համակարգերի ճիրաններից ազատելու վերջին հույսն էր, նաև անպաշտպան, իրավազուրկ քաղաքացիների վերջին ապավենը: Հիմա` իրավապահ, դատական մարմինների հետ առնչվող մեր հազարավոր քաղաքացիներ այլևս չեն կարող ապավինել փաստաբանների աջակցությանը, որովհետև հենց վերջիններս ունեն պաշտպանության կարիք: Արա Զոհրաբյանի նախագահության տարիներին Փաստաբանների պալատը վերածվեց խորտակվող նավի: Ավտորիտար իշխանության համար սա իդեալական վիճակ է, և նա ամեն ինչ կանի, որպեսզի Զոհրաբյանը շարունակի պաշտոնավարել, եթե նույնիսկ վերջինս նման ցանկություն չունենար:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում