Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Շոգին ինչպես խուսափել սննդային թունավորումներից և ճիշտ սնվել. մասնագետի խորհուրդը

Ամռանը շոգ եղանակով պայմանավորված սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի սննդակարգի: Պետք է խուսափել մայոնեզով պատրաստված աղցաններից, մսամթերքը եփել երկար ժամանակ, ինչպես նաև ուշադրություն դարձնել մթերքների պահպանման ժամկետներին, փաթեթավորման ամբողջականությանը: Օգոստոսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց սննդագետ Հասմիկ Եղիազարյանը:

«Ամառային եղանակը նպաստում է թունավորումների զարգացմանը: Հիմնականում թունավորումներ են գրանցվում տարբեր տեսակի սնկերից, մսամթերքից, չմշակված տարբեր տեսակի աղցաններից: 25-ից բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է ստեղծում մթերքում այնպիսի մանրէների զարգացման համար,ինչպիսիք են ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը: Մսամթերքը և կաթնամթերքը 10 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում վնասվում են»,-ասաց սննդագետն ու հավելեց, որ  թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է մսամթերքը երկար ժամանակ եփել՝ ոչնչացնելու մանրէները:

Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝թունավորման նշաններն են ընդհանուր թուլություն, գլխացավ, փորլուծություն, փսխում: Բոտուլիզմի ախտանիշ է երկտեսությունը, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն ցուցաբերել:

Սննդագետը շոգ եղանակին խորհուրդ չի տալիս ուտել շատ ճարպոտ մթերքներ,  նախընտրելի են բանջարեղենն ու մրգերը: «Սակայն մսից լիովին հրաժարվել ևս չի կարելի: Ցանկալի է օգտագործել թռչնամիս, ձկան միս: Աղցանների մեջ ավելացնել ձեթ, քանի որ այն պարունակում է վիտամիններ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: 25 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում ցանկալի է կես ժամը մեկ խմել ջուր: Կոֆեին պարունակող սուրճը և գազավորված ըմպելիքները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները առաջացնում են ջրազրկում, արագացնում սրտի աշխատանքը: Իսկ շոգ օրերին սիրտ-անոթային աշխատանքն արդեն իսկ գերծանրաբեռնված է» ,-ասաց Եղիազարյանն ու հավելեց, որ արյան 90 տոկոսը ջուր է պարունակում, և կարգավորելով ջրային բալանսը, կարգավորվում է նաև ճնշումը:

Սննդագետի խոսքով՝ թյուր կարծիք կա, թե պաղպաղակը կարող է զովացնել: Բոլոր պաղպաղակները պարունակում են պալմայի յուղ, որը կուտակվում է օրգանիզմում և օրգանիզմից դուրս է գալիս միայն մարմնի 40 աստիճան ջերմության պայմաններում: Իսկ ամռանը քանի որ մարդիկ սովորաբար չեն հիվանդանում՝ պահպանելով մարմնի 36.6 աստիճան ջերմությունը, պալմայի յուղը դժվար է դուրս գալիս օրգանիզմից: Եղիազարյանը խորհուրդ է տալիս ուտել տան պայմաններում պատրաստած պաղպաղակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում