Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հաղթանակը մերը կլինի եթե… Անդրանիկ Չրաբաշը՝ Սլովակիա-Հայաստան հանդիպման մասին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր աշխարհի առաջնության նախընտրական փուլի չորրորդ հանդիպումն է անցկացնելու Բրատիսլավայում՝ Երևանի ժամանակով 22․00-ին՝ մրցելով Սլովակիայի ազգային թիմի հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում կայացած խաղում մեր բասկետբոլիստներն առավելության էին հասել 75-61 հաշվով: Այսօր հաղթանակ տանելու դեպքում մեր հավաքականը հաստատուն քայլ կկատարի դեպի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: Կարելի է ասել, որ Սլովակիայի հետ պատասխան մրցավեճը բեկումնային նշանակություն կարող է ունենալ ենթախմբում: Հայաստանի և Բոսնիայի հավաքականներն ունեն 5-ական միավոր, իսկ Սլովակիան և Շվեդիան՝ 4-ական: Առաջիկա հանդիպման, ինչպես նաև ենթախմբում մեր հավաքականի հնարավորությունների մասին «Առաջին լրտավական»-ի զրուցակիցն է Հայաստանի հավաքականի առաջատարներից հարձակվող, ԱՄՆ-ի «Բատլեր Բուլդոգս» թիմի ներկայացուցիչ Անդրանիկ Չրաբաշը:

-Ե՞րբ հրավեր ստացաք Հայաստանի ազգային հավաքականից և ի՞նչպես ընդունեցիք այն:

– Ես վաղուց կապ ունեմ Հայաստանի հետ։ Դեռ 8 տարեկան էի, որ առաջին անգամ ծնողներիս հետ ժամանեցինք Հայաստան։ Այն ժամանակ շատ բան չէի հասկանում Հայաստանի մասին, բայց աստիճանաբար ավելի խոր գիտելիքներ ձեռք բերեցի իմ պատմական հայրենիքի մասին։ Հրավեր ունեցել եմ վաղուց, բայց ուսումը թույլ չէր տալիս միանալ հավաքականին։ Դեռ նախորդ տարի պետք է միանայի հավաքականին, երբ Հայաստանը հանդես եկավ փոքր երկրների առաջնությունում։ Ես խնդրեցի մի փոքր էլ ժամանակ տալ, որ ավարտեմ համալսարանը։ Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Այժմ ես հավաքականում եմ ու խանգարող որևէ հանգամանք չկա։

-Հայաստանի հավաքանի առաջիկա մրցակիցը Սլովակիան է, որին Երևանում հաղթել ենք: Ինչպե՞ս եք գնահատում կողմերի հնարավորությունները Բրատիսլավայում:

-Սլովակիան լավ թիմ ունի։ Նրանք վերջին տուրում հաղթեցին Շվեդիային, չնայած նրան, որ խաղից առաջ սլովակների հնարավորությունները շատ քիչ էին գնահատվում։ Սլովակիայի կազմում կան փորձառու մի քանի խաղացողներ, որոնք բավական լավ որակի խաղ են ցուցադրում։ Երևանի խաղը ցույց տվեց, որ մենք ի զորու ենք հաղթել Սլովակիային։ Պետք է նույն նվիրվածությամբ հանդես գանք և կատարենք մարզչի բոլոր ցուցումները։ Այդ դեպքում հաղթանակը մերը կլինի։

-Առաջին երեք հանդիպումներում մեր հավաքականի մոտ արձանագրվել է արդյունավետության աճի դինամիկա: Կարելի՞ է ասել, որ մեր թիմի հարձակման օղակը խաղից խաղ ուժեղանում է:

-Հավաքականն առաջին հանդիպումներն է անցկացնում նման մակարդակի մրցաշարում։ Մենք պետք է ավելացնենք, բայց միայն հարձակումը քիչ է հաջողության հասնելու համար։ Մենք պետք է նաև լավ պաշտպանվենք։

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրական հիմնական փուլ դուրս գալու մեր հնարավորությունները։

– Կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք, բայց այս պահին մենք միայն մտածում ենք Սլովակիային հաղթելու մասին։ Այդպես է ամեն խաղից առաջ։ Մրցաշարային աղյուսակին կնայենք նախընտրական փուլի ավարտից հետո։

-Դուք խաղացել եք մեր մրցակցի բոլոր 3 հավաքականների հետ: Հատկապես ո՞ր երկրի ազգային թիմն է ավելի ուժեղ:

-Բոսնիան իր կազմով ավելի ուժեղ է, բայց մյուս 2 հավաքականներն էլ արժանի մրցակիցներ են։ Տեսնում եք, որ այս խմբում բոլորը հաղթանակներ ունեն։ Շատ հավասար խումբ է, և ամեն ինչ կարող է լինել։

-Չնայած, որ երևանյան հանդիպումներում տրիբունաները լեփ-լեցուն չէին, այդուհանդերձ, մեր երկրում բասկետբոլային բում է հասունանում: Ի՞նչ կմաղթեք երկրպագուներին:

– Մենք խաղում ենք երկրպագուների համար, և նրանց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Հույս ունեմ, որ Երևանում կայանալիք վերջին խաղում կստանանք մեծ աջակցություն։ Ակնկալում ենք նաև, որ հայ երկրպագուներ կլինեն Շվեդիայում՝ օգոստոսի 16-ին կայանալիք խաղում։ Ստոկհոլմի հայ համայնքի ներկայացուցիչները մեր ֆեդերացիային տեղեկացրել են, որ գալու են մեզ աջակցելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում