Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

«Սաղ գյուղերը ոտի են ելնելու, պերեվարոտ ա լինելու». համայնքները դեմ են հիվանդանոցները օպտիմալացնելու վերջին որոշմանը

Երեկ կառավարության հերթական որոշմամբ, առաջիկայում Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Աշտարակ քաղաքում գործող բժշկական կենտրոնները կօպտիմալացվեն, որի արդյունքում, ըստ գործադիրի, 200 միլիոն դրամ կխնայվի:

Մասնավորապես, առավել որակյալ և մատչելի բուժսպասարկում ապահովելու համար ուսումնասիրվել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:

Ընդունված որոշմամբ՝ օպտիմալացման գործընթացի արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ, ինչպես նաև կբարելավվի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը հնարավորություն կտա նշված առողջապահական ընկերություններում ապահովել առողջապահական և ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավում, տարածքի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացում:

Այս համայնքներում, սակայն, դեմ են բժշկական կենտրոններն օպտիմալացնելու կառավարության որոշմանը: Որոշների բնակիչներն ու համայնքի ղեկավարները հորդորում են վերանայել որոշումը, այլապես «պերեվարոտ ա լինելու»:

«Բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը կա: Էսօր դրել են էս լեռնային գյուղի բժշկական կենտրոնը փակում են, որ ինչ անեն: Ուր են տանելու ժողովրդին: Մենք ինչ անենք, թողնենք փախնենք էս երկրից, որ գոհ մնան: Ես նախագահին նամակ եմ գրելու, որ ինձ ասի, թե մենք ուր թողնենք գնանք, որ իրենց նեղություն չտանք: Էս ինչ վիճակ է: Բա մեղք չեն էս ժողովուրդը: Մեզ դրել են սարեցիների տեղ, բայց չգիտեն ստեղ ինչ է կատարվում: Էս որոշումը կայացնելիս մեր կարծիքը չեն հարցրել, բայց ես իրենց ասում եմ, որ եթե հիվանդանոցը փակեն, սաղ ռայոնը ոտքի ա կանգնելու: Ես չեմ կարող իմ բնակչին 50 կիլոմետր հեռու տանել հիվանդանոց՝ կամ Սպիտակ, կամ Արթիկ: Ոչ մեկ դրա հնարավորությունը չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը:

Գյուղապետի խոսքերով՝ իրենք, հարակից համայնքների ղեկավարներն ու բնակիչները պատրաստ են իրենց միջոցներով վերազինել բժշկական կենտրոնը, նոր սարգավորումներ գնել, ամսական որոշակի գումար հատկացնել կենտրոնին, միայն թե չփակվի: «Մենք պատրաստ ենք մեր միջոցներով պահել հիվանդանոցը, միայն թե չփակեն: Միակ բանը, որ մենք իրենցից խնդրում ենք, դա այն է, որ աշխատանքից հանեն ԲԿ-ի գլխավոր բժշկին, քանի որ, առաջնահերթ հենց նրա մեղքով է կենտրոնը փակվում, մնացած ամեն ինչը մենք կանենք: Ես սարքավորումներն իմ հաշվին դրսից կբերեմ, կվերազինեմ: Հարակից համայնքի ղեկավարներն էլ խոսք են տվել, որ ամեն մեկը մի կաբինետ կսարքի, կնորոգի ու կվերազինենք տեխնիկայով: Այստեղ 15-16 հազար բնակիչ է ապրում, և նրանց առանց հիվանդանոցի թողնելը, անիմաստ է: Իսկ եթե փակվի, իմացեք, որ պատերազմ է լինելու: Պերեվարոտ է լինելու: Սաղ ոտքի կկանգնեն, և ես արդեն չեմ կարողանա նրանց դեմն առնել»,- նշեց գյուղապետը:

Մեծ Պարնիի համայնքապետը առաջինը մեզնից իմացավ, որ կառավարությունը պատրաստվում է օպտիմալացնել իրենց համայնքի բժշկական կենտրոնը, որից, գյուղապետի խոսքերով՝ օգտվում են հարակից 10-11 համայնքի բնակիչները, մոտ 16 հազար մարդ: «Մենք ունենք ծննդատուն, շտապօգնության ծառայություն, միայն վիրահատական բլոկ չունենք: Շատ հարմար է հարակից 11 համայնքներին: Ես՝ որպես բնակիչ և համայնքի ղեկավար, դեմ եմ այս որոշմանը: Մարդիկ էլ, երբ իմանան, վստահաբար դեմ են լինելու և մեծ աղմուկ է բարձրանալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը:

Համայնքապետի խոսքերով՝ կառավարությունից որևէ պաշտոնյա, առողջապահության նախարարն իրենց կարծիքը չեն հարցրել այս որոշումը կայացնելիս: Ոչ էլ որևէ ձևով տեղյակ են պահել, որ նման բան է նախատեսվում: «Մենք չենք իմացել, որ նման հարց է դրված: Չի կարող որևէ պաշտոնյա գտնվել, որը կարող է հավաստիացնել, որ որևէ հանրային ծանուցում կամ քննարկում եղել է, որի արդյունքում մեզ ասեին, որ, ասենք, 3 կամ 6 ամիս հետո բժշկական կենտրոնը փակվելու է: Ես անձամբ ձեզնից եմ իմանում, որ կառավարության վերջին նիստում նման որոշում է եղել օպտիմալացնել մեր առողջության կենտրոնը»,- նկատեց Պալյանը: Համայնքապետը դժվարացավ ասել, թե որքան մարդ պետք է օգտվի առողջության կենտրոնից, որ թերբեռնված չհամարվի, բայց պնդում է՝ կենտրոնից օգտվողներ կան, 11 համայնքից բնակիչներ են գալիս այս կենտրոն և փակման հետևանքով բնակիչները լուրջ փաստի առաջ են կանգնելու:

Մեծ Պարնիի բժշկական կենտրոնի փակվելուց հետո բնակիչները ստիպված կլինեն արդեն խնդիրների դեպքում դիմել Վանաձորի կամ Սպիտակի ԲԿ-ներ, որը ոչ բոլորին է հարմար:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումն ինքնին վատ բան չէ: Օպտիմալացումն արդյունավետ համակարգ ձևավորելու գործիք է, բայց այս դեպքում հարց է, թե որքանով է քայլը հիմնավորված, պատճառաբանված: «Կառավարության որոշումը զուտ տնտեսագիտական հիմնավորումներով է՝ թերբեռնված է, որը փակելով հնարավոր կլինի 200 միլիոն խնայել: Սա մի քիչ տարակուսանք է առաջացնում, քանի որ առաջին պլանում չի դրվում մարդը և մարդու առողջությունը: Իմ կարծիքով՝ մինչև այս որոշումը կայացնելը, նախ, պետք է նշվեր, թե ինչ քայլեր են կատարվել այդ բժշկական կենտրոնների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Քայլեր արվե՞լ են, որ դրանք արդյունավետ գործեն, որոշակի ժամանակ ջանք գործադրե՞լ են, նոր մասնագետներ վերապատրաստե՞լ են, որի արդյունքում նոր հանգել են եզրակացության, որ այլ տարբերակ չկա, քան դրանց օպտիմալացումը: Այսինքն՝ օպտիմալացման որոշումը պետք է կայացվեր իմ թվարկված քայլերից հետո»,- նկատեց նախկին նախարարը:

Մեր դիտարկմանը, որ այդ քայլերը չեն կատարվել, և անգամ համայնքի ղեկավարները տեղյակ չեն կառավարության այդ որոշումից, Մկրտչյանը նկատեց. «Դա սխալ մոտեցում է: Ամեն համայնքի առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի: Այսօր շատ համայնքներում, որտեղ բուժհիմնարկները օպտիմալացվում են, զարգացած չեն կոմունիկացիոն հնարավորությունները, որոնք համայնքը կապում են այն համայնքին իր խնդիրներով, առողջապահական խնդիրներով, և նոր գնալ օպտիմալացմանը: Ես խորհուրդ կտայի առաջնահերթ դիտարկել մարդուն, համայնքին»,- նկատեց Մկրտչյանը՝ հավելելով, որ գործադիրը տևական ժամանակ պետք է նաև քննարկումներ տաներ համայնքի ղեկավարության, ավագանու անդամների, բնակիչնեի հետ, քանի որ դրանք ընտրովի մարմիններ են, ժողովուրդն է ընտրել այդ ղեկավարին, որի հետ, փաստորեն, ՀՀԿ-ականները չեն քննարկում իրենց որոշումները:

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ պարզ չէ նաև այն, թե կառավարությունն օպտիմալացման արդյունքում ուր է ուղղելու այդ 200 միլիոնը: Արդյո՞ք դրանով այդ համայնքներում որևէ այլ խնդիր է լուծվելու, թե՞ պարզապես գումարն ուղղելու են բյուջե և ուրախանալու են, որ 200 միլիոն դրամ էլ խնայեցին՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ գումարն ինչի հաշվին խնայեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում