Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամենահետամնացների շարքում ենք. Մեր ճակատին փակցված «ամենափնթի երկիր» պիտակը պետք է վերացնենք

Վարչապետ Կարեն Կարապետյանը  օրերս ընդունել  է  Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին, որի հետ քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Վարչապետն ասել է, որ այս հարցում կառավարությունն ունի ռազմավարություն և հետամուտ է լինելու այդ քայլերի իրականացմանը։ Հանդիպման վերաբերյալ  կառավարությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ աղբահանության, աղբավերամշակման և աղբի հորման հարցերով Հայաստանը ամենահետամնաց երկրների շարքում է։

«Այսքան աղտոտված երկիր և նման խնդրին կարևորություն չտվող երկիր ես նույնիսկ Աֆրիկայում չեմ տեսել։ Մենք պարբերաբար  այս խնդրի մասին բարձրաձայնել ենք, բայց, չգիտես ինչու, միշտ ականջի հետև էին գցում, իսկ հիմա շատ գոհ եմ, որ կառավարությունը գոնե հետաքրքրված է այդ հարցով և փորձում է այն լուծել, բայց, իհարկե, դա հեշտ չի լինի, որովհետև խնդիրը շատ է խորացել»,-ասաց նա։

Բնապահպանի խոսքով՝ նման շրջակա միջավայրն ուղղակի  խայտառակություն է, որի հետևաքնով էլ  Հայաստանում տուրիզմ զարգացնելը  չափազանց դժվար է դարձել։ Անդրադառնալով աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին կառավարության հայտարարությանը և հարցին, թե որքանո՞վ է սա իրատեսական ծրագիր, Կարինե Դանիելյանը նշեց. «Առաջին փուլը  միշտ դժվար է, որովհետև սկզբում պետք է գումար ներդրվի, բայց հետո, ի վերջո, եթե գործը ճիշտ կազմակերպվի, ապա դա նաև բիզնես է, որը օգուտներ է բերում։ Միշտ ասում ենք, որ չի կարելի Սփյուռքին դիտել որպես կթու կով, սակայն  այս դեպքում, եթե իրոք խնդիր է դրված, և  Սփյուռքն էլ տեսնում է, որ լուծման անհրաժեշտություն ունի այն, ապա կարծում եմ, որ Սփյուռքի աջակցությունը պետք է այստեղ լինի, ուղղակի պետք է բոլոր կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնել, միայն թե իրոք քաղաքական կամք լինի, և սա իրականացվի այնպես, ինչպես նախատեսվում է»։

Կարինե Դանիելյանը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանակցություններ են ընթանում  Հայաստանում  նման գործարան կառուցելու համար։ Նրա վստահեցմամբ՝ դեռևս ԽՍՀՄ վերջին տասնամյակում  այդպիսի նախաձեռնություն եղել է․ գործարանը նախագծվել էր, սկսել էին արդեն կառուցել, սակայն հետո պարզվել է, որ տեղանքը սխալ էր ընտրված, սողանքի տեղ էր, և այդքանով հարցը փակվել է։ Սրանից բացի՝  մի քանի տարի առաջ էլ քննարկումներ են եղել  ճապոնական ընկերության հետ։

«Ճապոնացիների դեպքում խոսքը  աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին չէր, այլ արդեն իսկ եղած աղբավայրը, որտեղ միշտ գազեր են  առաջանում, հատկապես մեթան գազ, որը խիստ վտանգավոր է և պայթյունավտանգ, և այդ արտանետումները  ջերմոցային  գազերի շարքում են ու կլիմայի փոփոխության առումով վնասակար են, և հենց Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում ճապոնացիներն առաջարկել էին գալ և այստեղ աղբավայրի ստորին հատվածում ցանց ստեղծել, որի միջոցով անջատվող այդ գազը  կհավաքվեր  կոնկրետ մի  տեղում, այնտեղ այրում կլիներ  և  կվերափոխվեր էներգիայի, ու դրանից կարելի էր էլեկտրաէներգիա ստանալ։ Բայց Հայաստանի կառավարությունն անընդհատ ձգձգում էր այս առաջարկությունը  և որևէ բացատրություն չէր տալիս ճապոնացիներին։

Սակայն հետաքրքիրն այն է, որ  հետո  էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե այդ անիրավ ճապոնացիներն ուզում են մոնոպոլիզացնել մեր գյոզալ աղբը, այսինքն՝ ուզում էին ասել, թե միգուցե հետո մենք ավելի լավ առաջարկ կունենանք, քան ճապոնականը, որն այդպես էլ չունեցանք»,- նշեց տիկին Դանիելյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ գոնե այս անգամ այդ գործարանը կառուցելու նախաձեռնությունը ի վերջո կյանքի կկոչվի։

«Մենք այն շեմին ենք հասել, որ այլևս ազգային անվտանգությունն է վտանգված, և հույս ունեմ, որ  խելքներս գլուխներս կհավաքենք և մեր ճակատին փակցված «ամենափնթի, ամենաաղտոտված երկիր» պիտակը ի վերջո մեր ճակատից կհանենք»,-ասաց նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում