Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարեն Կարապետյանը «երկրորդ» ոլորտը տանուլ տվեց Սերժ Սարգսյանին

Վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, որը կկարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին, և Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեպքում էլ որևէ ժողովրդական ընդվզում չի լինի: Այս միտքը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է սոցիալական ապահովության ծառայության բառացիորեն oրերս նշանակված պետ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Սա շատ ուշագրավ հայտարարություն է, թե այն պատճառով, որ գրեթե աննախադեպ է իր շեշտադրումներով, համենայնդեպս, ՀՀԿ-ականի և պաշտոնյայի շուրթերից հնչող, և թե այն պատճառով, որ հնչում է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից՝ հնչում է քաղաքական հայտարարություն 2018-ի վարչապետի վերաբերյալ:

Հովհաննես Սահակյանը որևէ անուն չի տալիս, և կարծես թե որևէ արտառոց բան էլ չի ասում, խոսելով այն մասին, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակ մարդ, կամ որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում չի լինի ժողովրդական ընդվզում: Սակայն իրական քաղաքականության, և դրա իրական ընկալման ռեժիմում բոլորի համար է պարզ, որ ենթատեքստում Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես արտաքին մարտահրավերների մարդ, իսկ Կարեն Կարապետյանը՝ ոչ: Այլ հարց է, թե հասարակության մեջ ինչպես է գնահատվում Սերժ Սարգսյանի արտաքին մարտահրավերներին դիմակայելու կարողությունը, որակը, արդյունավետությունը: Սակայն տվյալ պարագայում հարցն ընկալումներն են, և այստեղ, անկասկած, սոցիալական ծառայության նորանշանակ պետը տարօրինակորեն անում է իր նոր պաշտոնին ոչ բնորոշ ու համահունչ քաղաքական աննախադեպ հայտարարություն: Բացառված չէ, որ Սահակյանը դեռևս նախկին պաշտոնի՝ ԱԺ պատգամավորի և պետաիրավական հանձնաժողովի ազդեցության տակ է, իսկ մյուս կողմից էլ, գուցե նոր պաշտոնում տալիս է Սերժ Սարգսյանին հավատարմության «երդումն» ու հստակ դիրքավորվում: Այստեղ, սակայն, ուշադրության արժանի է մեկ այլ նրբերանգ:

Սոցիալական ոլորտը հանդիսացել է ներիշխանական դիմակայության առանցքային ուղղություններից մեկը, հասկանալի պատճառներով՝ այստեղ հանրային վարկանիշային էֆեկտի խնդիր կա, միաժամանակ պաշտպանական ծախսերից հետո բյուջետային ամենածախսային ուղղության, որտեղ շրջանառվում են բյուջեի ամենամեծ ֆինանսական հոսքերը պաշտպանությունից հետո: Եվ այստեղ շատ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան վերջին շրջանում, երբ վարչապետի երիտասարդ խորհրդական թիմակիցը նշանակվեց սոցիալական ապոհովության փոխնախարար, իսկ կարճ ժամանակ անց հրաժարական տվեց: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նա պարզապես չկարողացավ աշխատել Արտեմ Ասատրյանի հետ: Փաստորեն, վարչապետի թիմակից երիտասարդ կադրը դուրս մնաց ոլորտից, այսինքն՝ չստացվեց նրա միջոցով Արտեմ Ասատրյանին հսկողության տակ պահելու, այդպիսով նաև Սերժ Սարգսյանից բյուջետային «երկրորդ» ոլորտը գոնե տանելու տարբերակը՝ քանի որ «առաջին» ոլորտում՝ ՊՆ-ում, Կարեն Կարապետյանը, փաստորեն, ընդհանրապես ներկայացված չէ: Կարեն Կարապետյանի կադրի փոխարեն սոցիալական ոլորտը համալրվեց Սերժ Սարգսյանի, այսպես ասած, նոր կադրով, այսինքն՝ Սարգսյանն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը բյուջետային «երկրորդ» ոլորտում: Ո՞րը կլինի երրորդը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մտադիր է կառավարությունը Կարեն Կարապետյանից վերցնել, այսպես ասած, ոլորտ առ ոլորտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում