Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

«Ելք»-ն արեց առաջին կարևորը, բայց կանգ առավ ամենակարևորի վրա. Սերժ Սարգսյանի և սեփական պլանի միջև

Խորհրդարանի ընտրությունից առաջ ստեղծված «Ելք» դաշինքի հեռանկարի, հնարավոր պառակտման, երկար դաշինքային կյանք չունենալու թեման հանրային և քաղաքական անցուդարձում սկսեց շրջանառվել դաշինքի ձևավորմանը զուգահեռ, ինչը միանգամայն բնական է բազմաթիվ կազմված և համեմատաբար արագորեն դե յուրե կամ դե ֆակտո պառակտված դաշինքներ տեսած Հայաստանում: Ներկայումս վերստին ակտիվացել է այդ թեման, և անգամ դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանն է հայտարարում, որ իշխանությունը ցանկանում է պառակտել «Ելք»-ը, որպեսզի չպայքարեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրերի դեմ: Գործնականում բոլոր դաշինքները պառակտվելու մեղքը կամ մտադրությունը բարդել են իշխանության վրա, այս կամ այն պատճառով կամ առիթով հիմնավորելով այդ մտադրությունը, կամ կոնկրետ գործողությունները: Չնայած դրան, այդ մոտեցումը որևէ դաշինքի չի ազատել հանրային անտարբերության և հիասթափության դրսևորումից, չի փրկել ոչ մի դաշինքի կյանք: Որովհետև հանրությունը շատ լավ գիտակցում է այն պարզ ճշմարտությունը, որ իշխանությունը չի կարող պառակտել քաղաքական որևէ միավոր, եթե այդ միավորը ձևավորված է գաղափարական հիմքով: Ընդ որում, այդ տեսանկյունից, Հայաստանում պառակտման ռիսկի տակ են, կամ այսպես ասած, պառակտահեն են ոչ միայն դաշինքները, այլ նաև կուսակցությունները:

Ավելին, եթե անդրադառնանք թվաբանությանը, ապա կարող է պարզվել, որ Հայաստանում ավելի շատ կուսակցություն է պառակտվել ու պառակտվում, քան դաշինք: Օրինակ՝ կարող ենք նշել ԱԺՄ-ն, օրինակ Ժառանգությունը, օրինակ ՀՀՇ-ն, օրինակ ԲՀԿ-ն, օրինակ ՕԵԿ-ը: Գործնականում որպես կուսակցություն Հայաստանում չի պառակտվել թերևս միայն Դաշնակցությունը, և այստեղ, անկախ այդ կուսակցության քաղաքական-գաղափարական գծի, վարքագծի հանդեպ վերաբերմունքից, անհրաժեշտ է արձանագրել հենց գաղափարական հենքի և դրա հիման վրա ձևավորված կառուցվածքի ամրության հանգամանքը: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական մտածողությունն ու քաղաքական գործունեության մոդելավորման ու մեթոդաբանության մեջ է, իհարկե նաև արժեքային համակարգի ու շարժառիթային բազայի: Խնդիրն այն է, թե քաղաքականության մասնակիցները ինչ հեռանկարով, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինչ խնդիրներով, նպատակներով, իրավիճակի ինչ ախտորոշմամբ են մուտք գործում քաղաքականություն: Դաշինք, թե կուսակցություն, չունի սկզբունքային նշանակություն: Այդ տեսանկյունից, Հայաստանում ձևավորվող քաղաքական ուժերը դուրս են չափման տիրույթից, իսկ պատճառն այն է, որ նրանք հանրությանը չեն ներկայանում երկարաժամկետ կոնկրետ նախագծերով ու նպատակներով, որոնք զուտ դեկլարատիվ բնույթի չեն և հատուկ չեն բացառապես բոլոր քաղաքական ուժերին՝ վարդագույն ապագայի տեսլականով, երբ քաղաքական գործունեությունը հիշեցնում է «հեփի էնդով» ավարտվող որևէ ֆիլմ:

Քաղաքական ուժերը թատերաբեմ են իջնում հանրությանը մատուցվող կարճաժամկետ հռետորաբանությամբ: Նախկինում, նաև կարճաժամկետ առաջարկներով՝ որպես կանոն իշխանափոխության գլխավոր նպատակով: «Ելք» դաշինքն այդ իմաստով կատարեց առաջին ողջունելի քայլը՝ հրաժարվեց իշխանափոխության կարճաժամկետ առաջարկներից, որոնք գործնականում հանդիսանում են պառակտման այսպես ասած «սերմնացուները». այդ առաջարկները որպես կանոն տապալվում են, հետո սկսվում է տվյալ ուժերի միջև մեղավորների փնտրտուքն ու հանրության առաջ պատասխանատվությունից խուսափելու գործընթացը, ինչի վրա էլ անմիջապես խաղում է իշխանությունը: Սակայն, հրաժարվելով այդ անարդյունավետ ավանդական մեթոդաբանությունից, «Ելք»-ը չի անցել առանցքային նշանակության գործողությանը՝ հանրությանը երկարաժամկետ և առարկայական ուղենիշային առաջարկներ և նախաձեռնություններ, նախագծեր ներկայացնելու գործողությանը, որոնք միտված կլինեն ոչ թե իշխանություն հեռացնելուն, այլ հանրային հնարավորինս լայն մասնակցությամբ ինչ-որ բան ձևավորելուն:

Եվ ավելին, «Ելք»-ը 2018-ի խնդրին ընդառաջ գործնականում սպառնում է հայտնվել ավանդական ցանցում, հասարակությանն առաջարկելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այսպես ասած փողոցային պայքարի նախաձեռնություն կամ նախագիծ: Ընդ որում, առաջարկելով՝ պատասխանատվությունը թողնելով հանրության վրա. դուք դուրս եկեք փողոց, և եթե կգաք, մենք պատրաստ ենք ձեզ առաջնորդել: Դաշինքը կանգնում է կրկնակի վտանգի առաջ՝ նախ կրկին կարճաժամկետ առաջարկ՝ 2018-ի ապրիլ, և երկրորդ՝ կրկին առաջարկ իշխանության որևէ պլան խափանելու մասով, կապ չունի, թե ում և որ պլանը: Դա ամենևին չի նշանակում, որ իշխանության պլանները չպետք է խափանվեն, հատկապես, երբ դրանք չեն բխում հանրային շահից: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում խորքային ճգնաժամի և քաղաքական գործընթացներից հանրության հիասթափության և օտարման բուն պատճառն այն է, որ ընդդիմադիր ուժերը, կամա թե ակամա, հրաժարվել են հանրության սեփական պլանների մշակման քաղաքական մեխանիզմ լինելու դերակատարումից կամ գործառույթից: Մինչդեռ, քաղաքական գործունեության արդյունավետության և հեռանկարի տեսանկյունից, հանրությանն առաջարկվող սեփական, թեկուզ փոքր, բայց ամբողջական, հասկանալի, հստակ սկիզբ, կուլմինացիա և տրամաբանական եզրափակում պարունակող անգամ փոքր պլանը շատ ավելին է, քան իշխանության ամենամեծ պլանի տապալման առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում