Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու օրակարգը խափանելը անիմաստ ու կեղծ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ  Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, «Ժառանգություն»-ը,  ինչպես նաև «Սասնա ծռերը» նշում են, որ աշնանը քաղաքական դաշտում ակտիվացում կլինի։ «Ժառանգությունը» չի բացառում նաև փողոցային պայքարը։ Համագործակցության եզրեր տեսնո՞uմ եք։

– Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեպտեմբերին սոցիալ-տնտեսական վիճակը  սրվելու է։ Բացի այդ՝ Ղարաբաղյան հարցն է հասել  պիկին, պետք է ինչ-որ լուծում տրվի։ Փողը գնալով պակասում է, թոշակների  համար նույնիսկ գումար չկա՝ մի կերպ են տալիս։ Եթե այսպես շարունակվի՝ կուսակցությունները հնարավոր է համախմբեն ժողովրդին, ժողովուրդը հիմա էլ հասկացել է, որ խաբված է։ Երկիրը կառավարում են խաբելով ու ժողովրդին կենդանական վիճակի են հասցրել, իշխանությունների կոռումպացված քաղաքականությունը, համատարած ընտրակեղծիքներն ու թալանը, տարօրինակ սպանություններն ու ինքնասպանությունները՝ սրանք երկիրը հասցրել են անելանելի վիճակի։ Ճիշտ է, ժողովրդին նախիր դարձրին, բայց մուրացկանի ձեռքը բռունցք կդառնա ու կհարվածի։ Հայ ժողովուրդն  անկանխատեսելի է, երբ դանակը հասնում է ոսկորին՝ լցվում են փողոց։ Ամենաուշը հոկտեմբերին փողոց են դուրս գալու, Սերժը մինչև գարուն չի կարող դիմանալ, շատ անկառավարելի և պայթյունավտանգ իրավիճակ է։ Այս բոլորից ելնելով՝ եթե այդ ուժերը, որոնք որ ազնիվ մղումներ ունեն, չեն ղեկավարվում ինչ-որ կենտրոններից, կեղծ ընդդիմադիրներ չեն, իշխանությունների ներդրած ականները չեն, նրանք չպետք է կանգ առնեն, պետք է ասպարեզ գան։

Անկեղծ ասած՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ Կոնգրեսին չի դիմել, բայց մենք վարչության նիստ ենք ունենալու առաջիկայում. եթե դիմեն, կքննարկենք, կհասկանանք՝ ինչ ենք անելու։ Բայց որ համախմբում պետք է ՝ դա հաստատ։

– Իսկ ձեզ չի՞ խանգարի տարբեր մոտեցումները նույնիսկ ամենաէական հարցի շուրջ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման:  Չէ՞  որ դուք և «Ժառանգությունն» այս հարցում միանգամայն տարբեր մոտեցումներ ունեք։

Քաղաքականության մեջ այդպես հաճախ է լինում։ Օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Չերչիլն ու Ռուզվելտը Ստալինի ոխերիմ թշնամիներն էին, բայց աջակցեցին, որ Հիտլերը տապալվի, հենց տապալեցին՝ նորից դարձան թշնամիներ։ Հիմա քաղաքականության մեջ պետք է խնդիր դրվի ժամ առաջ երկիրն ու հայրենիքը ազատագրելու անազգ ու անհայրենիք թափթփուկներից, ներքին թշնամիներից, որոնց պաշտոնավարման ամեն մի օրը արհավիրք է. եթե այդպիսի խնդիր դրվի, պետք է միավորվենք, հետո ամեն մեկս մեր ծրագրերի ու գաղափարների հետևից կգնանք։ Այդ խնդիրը լուծելուց հետո կարող ենք իրար ընդդիմադիր դառնալ։

– Իրենք նշում են, որ կարող է օրակարգ հռչակվի Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը խափանելը։ Ձեզ համար դա ընդունելի՞ օրակարգ է։

– Օրակարգն այդպես դնելը կեղծ է ու անիմաստ։ Մեր խնդիրն է փոխել համակարգը, եթե համակարգը չենք փոխում՝ասենք, վաղը Սերժ Սարգսյանը կաթվածահար է լինում, մեռնում է, կարող  է նրա փոխարեն նույն սիստեմի խամաճիկ ընտրվել, որ Սերժ Սարգսյանից հարյուր անգամ ավելի վատ լինի։ Պետք է  չարիքի վարչակարգի սիստեմը փոխվի, դեկորատիվ փոփոխությունները ոչ մի արդյունք չեն տալու։ Եթե Սերժ Սարգսյանին հանես՝ տեղը դնես Կարեն Կարապետյանին, ի՞նչ պետք է փոխվի, դա ավելի մեծ խաբեբա է, դերասան ու շոումեն։ Ամբողջ համակարգը պետք է փոխվի՝ ծայրից ծայր։ Պետական բուրգը վերևից ներքև փչացած է։ Նույնիսկ այն կուսակցությունները՝ Դաշնակցությունը և մյուսները, որոնք սատարում են իշխանություններին, իրենք էլ են փչանում, իրենք էլ են մեղսակից։ Այսինքն՝ մեղավոր են ոչ միայն տերերը, այլև տերերի կամակատար ծառաները, լակեյները։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալը խնդիր չի լուծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում