Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Ինչ են ծածկում «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն

«Ելք» ու «Երկիր ծիրանի» խմբակցությունները կարծես թե սկսել են մրցակցել, թե ո՞ւմ է պատկանում Երևանում խորհրդային շրջանի անվանումները վերափոխելու նախաձեռնությունը կամ պահանջը, որով դիմում են քաղաքային իշխանությանը: Համենայնդեպս, Զարուհի Փոստանջյանն ասում է, որ առաջինը եղել են իրենք, վաղուց: Զարուհի Փոստանջյանն առաջարկում է նույնիսկ կանգնեցնել Վուդրո Վիլսոնի արձանը՝ դիտարկելով այն որպես Հայաստանի պետական ընթացքի քաղաքական մեսիջ, այսինքն՝ «վիլսոնյան» կամ «Սևրի» Հայաստանի որոշակի ազդակ:

Անշուշտ հետաքրքիր նախաձեռնություններ են թե՛ «Երկիր ծիրանի»-ի, թե՛ «Ելք»-ի նախաձեռնությունները: Պարզապես կա մի հետաքրքիր հանգամանք: Այդ երկու ուժերը Երևանի ավագանու ընտրարշավի ընթացքում գործնականում որևէ կերպ չեն շոշափել անվանակոչության խնդիրները, չեն ներկայացրել քաղաքացիներին, չեն խոստացել, որ ավագանիում հայտնվելուց, առավել ևս՝ մեծամասնություն կազմելուց հետո երկու-երեք ամիս անց ըստ էության առաջին հիմնարար նախաձեռնությունը լինելու է հենց անվանափոխումը: Առաջին հիմնարար այն իմաստով, որ մինչ այդ եղած նախաձեռնությունները ըստ էության բխել են իրավիճակից, իսկ ներկայիս նախաձեռնությունն ինքն է իրավիճակ առաջացնող: Բայց առաջանում է անհասկանալի իրավիճակ, որովհետև երկու ընդդիմադիր ուժերը ընտրողների հետ հանդիպումներում շեշտը դնում էին մայրաքաղաքային բացարձակապես այլ խնդիրների վրա: Ընդ որում, անկասկած՝ շատ ավելի կարևոր:

Տրամաբանությունը հուշում է, որ ընտրությունից հետո, թեկուզ չստանալով մեծամասնություն, բայց հայտնվելով ավագանիում ընդդիմության դերում, այդ ուժերը պետք է հանրությանը ներկայանային, և հանրային որոշակի պահանջ ձևավորելու միտումով իշխանության համար հասարակական ճնշում առաջացնեին այն հարցերով, որոնց վերաբերյալ շեշտադրումներ են արել նախընտրական շրջանում: Ասենք՝ վերելակային տնտեսության, «մահվան լիֆտերի», «հուսահատության գազելների» հարցը լուծելու համար:

Անկասկած, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը բոլշևիկյան անուններից և խորհրդանիշներից մաքրելը գուցե ոչ առաջնային նշանակության կամ շոշափելիության, բայց հանրային մտածողության և աշխարհայացքի, հանրային հոգեբանության ու ենթագիտակցության, պետական արժանապատվության տեսանկյունից կարևոր քայլ է:

Մյուս կողմից, սակայն, այդ քայլն իր կարևորությամբ ունի իր տեղը, և եթե չեն արվում այլ՝ մեկ ուրիշ բնույթի, բայց ոչ պակաս կարևոր և հնչեղ նշանակություն ունեցող քայլեր, կատարված քայլն արդեն սկսում է երևալ ոչ իր տեղում: Հետևաբար թողնում է տպավորություն, որ կատարվում է այլ բաց տեղեր ծածկելու, այլ չկատարվող քայլեր ծածկելու համար, քողարկելու համար:

Բանն ամենևին այն չէ, որ բոլշևիկների անվանափոխության փոխարեն պետք էր բարձրացնել ԵՏՄ անդամակցության հարցը, օրինակ: Ընդհանրապես, նախընտրելի կլինի, եթե Հայաստանի քաղաքական միավորները տարբերակեն իրենց գործունեությունը ՏԻՄ մակարդակում և համապետական մակարդակում: Այդ իմաստով ԵՏՄ խնդիրը «Ելք»-ի խորհրդարանական խմբակցության, ոչ թե ավագանու խմբակցության անելիքն է: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես ԵՏՄ անդամության դադարեցման նախաձեռնության մասին մտադրությունների, այդպես էլ խորհրդային անվանումների և սիմվոլիկայի փոփոխությունների մտադրությունում ձևակերպված չէ խնդրի հանրամատչելի էությունը, սկզբունքային քաղաքական և քաղաքակրթական խորքը:

ԵՏՄ ու անվանափոխությունների նախաձեռնությունները պետք է հենց այդտեղ միանային և նստեին հանրային գիտակցության մեջ՝ ձևավորելով արդեն հասարակական հող կամ սոցիալական բազա քաղաքական ավելի լայն ու տևական շարժման, Հայաստանում սկզբունքային քաղաքական-քաղաքակրթական հարթության կամ ուղղության ձևավորման համար: Որովհետև ԵՏՄ նախաձեռնությունն էլ իշխանությունը բնականաբար մերժելու է, և նաև՝ անվանափոխությունների նախաձեռնությունը: Եվ պարզ չէ՝ ի՞նչ է մնալու աղմուկից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում