Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանցի պաշտոնյաները ևս կընդգրկվեն ԱՄՆ պատժիչ «սև» ցուցակում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկին Սեդրական, Ռուսաստանի վրա ԱՄՆ նոր պատժամիջոցների բացասական ազդեցության արդյունքում կտուժի նաև Հայաստանի՝ առանց այդ էլ շատ թույլ տնտեսությունը: Դա կարո՞ղ է բավարար պատճառ  լինել, որ ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնի:

– Այդ պատժամիջոցներն իրականում ուղղված են ոչ թե ՌԴ-ի կամ ՀՀ բնակչության վիճակի վատթարացմանը, այլ կեղտոտ փողերի լվացման մեխանիզմներին, ռուսական էլիտայի՝ արտասահմանյան բանկերում պահվող փողերին, նրանց ազատ տեղաշարժին, կեղտոտ սեփականությանն ու կեղտոտ փողերի լվացման մեխանիզմների վերացմանը: Դրա համար պատժամիջոցներին անդրադառնալիս պետք է հիշել Մագնիտսկու ցուցակը, պետք է հասկանալ, որ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներն իրապես թիրախավորում են ռուսական խնդիրների հիմնական պատճառը՝ ռուսական կոռումպացված էլիտային:

– Բայց այս նոր պատժամիջոցները նավթագազային ոլորտին են վերաբերում:

– Այո, բայց մինչև այդ պատժամիջոցները Հայաստանին հնարավորություն է տրվել մտնել այլընտրանքային էներգետիկ սպասարկման գոտի: Մենք ի վերջո ունենք դրա հնարավորությունները:

– Դուք նկատի ունեք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ այդ ոլորտում 8 մլրդ դոլար ներդնելու հայտարարությո՞ւնը:

– Ոչ միայն: Իսկ այն փաստը, որ Լեհաստանը մերժել է ՌԴ-ի գազը, արդեն նշանակում է, որ այդ պատժամիջոցների թիրախն ընդունել են բոլոր երկրները: Լեհաստանի նման հսկայական արդյունաբերությամբ երկիրը հրաժարվել է ռուսական գազից, ի՞նչն է խանգարում ՀՀ-ին նույնն անել, բացի այն, որ մեր կոռումպացված էլիտան կախված է ռուսական կոռումպացված էլիտայից:

– Բայց ԵՄ-ից էլ անհանգստություններ հնչեցին այդ նոր պատժամիջոցի նկատմամբ:

– Դա ռուսական մամուլի պրոպագանդան էր, ռուսական հերթական ինֆորմացիոն փուչիկը, որովհետև այդ պատժամիջոցներին հետևեց նաև «Siemens gas turbines»-ը:

– Բայց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգություն հայտնեցին այդ պատժամիջոցների կապակցությամբ, որ տրանցից կարող են տուժել նաև իրենց ծրագրերը:

– Եթե ռուսական գաղտնի ծառայությունները կարողացել են մտնել ԱՄՆ իշխանության ամենաբարձր էշելոններն ու կաշառել մարդկանց, նման մարդիկ կան նաև Եվրոպայում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ և եվրոպական ժողովրդավարության ինստիտուտները չեն աշխատում: Վկան նույն «Siemens gas turbines»-ն է, վկան ռուսական գազից Լեհաստանի հրաժարվելն է, և պետական քաղաքական վեկտորները ռուսական ու, ցավոք, նաև հայկական ինֆորմացիոն աղբյուրներին հակառակ պնդումն են անում: Մենք գտնվում ենք կեղծված ինֆորմացիայի դաշտում, հետևաբար չենք կարող ունենալ ռեալ պատկերացում քաղաքական  իրողությունների մասին: Դա շատ տխուր է, որովհետև ՀՀ-ում հիմա պետք է արագ արձագանքման ստրատեգիա մշակել, ինչը չկա: Հայկական լրատվական դաշտը զբաղված է լուրերով, թե Պուտինն ինչ ձուկ բռնեց, կամ որ գանձապահն ում ինչ մանր տվեց՝ այն դեպքում, երբ աշխարհում կատարվում են անմեկնելի, խոշոր հեղաշրջումներ էներգետիկ դաշտում, քաղաքական և դիվանագիտական դաշտում:

– Այնուամենայնիվ, որքա՞ն է հավանական ԵՏՄ-ից դուրս գալը՝ հատկապես, որ խորհրդարանական «Ելք» դաշինքը պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ:

– Ես կարծում եմ՝ այդ հարցն անընդհատ պետք է հնչեցնել, և մինչև գործնական քայլերի հասնելը պետք է մտածենք, թե ինչպես են հայ պաշտոնյաներն ընդգրկվելու ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Կամ ընդգրկվելո՞ւ են արդյոք, քանի որ հայ պաշտոնյաների կոռուպցիոն մակարդակը որքան էլ բարձր լինի, միջազգային մակարդակով, այնուամենայնիվ, ցածր է: Նրանք դեռևս շանս ունեն պոկվելու այդ պատժամիջոցների ավերիչ էֆեկտից: Ռուսական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր մեծ գումարներ են շորթել, այսօր անհանգստացած են դրանց պաշտպանությամբ: Բոլոր այդ գումարներն Արևմուտքում են, և կարծում եմ, որ վճռական քայլերը չեն ուշանա: Բայց եթե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ ինքը դեռ հույսը չի կորցրել դիվանագիտական մակարդակում հարաբերությունների բարելավման համար, նշանակում է՝ ՌԴ-ն հասկացել է, որ այլևս պայման թելադրելու հնարավորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է «Ելք»-ի նախաձեռնությանը, ապա ամեն դեպքում ողջունում եմ, թեև դա վերջից գալու միտումն է: Սկիզբը այլընտրանքային էներգետիկան է: Բայց այդ քայլը գոնե ապացուցում է, որ ՀՀ քաղաքական դաշտում քիչ թե շատ այլընտրանքային կարծիքներ կան:

– Ընդամե՞նը: Իրատեսական չի՞ կարող լինել:

– Իհարկե, ոչ: Տեսեք՝ քաղաքական դաշտը ռուսամետ մեծամասնություն է, ԱԺ-ում՝ նույնպես: ՀՀ երեք նախագահներն էլ անքակտելի կապով կապված են ՌԴ-ի հետ: Ռուսական և հայ իշխանական քաղաքական դաշտն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ում չլինի ակտիվ և համախմբված արևմտամետ ընդդիմություն: Իսկ ԵՏՄ-ից դուրս գալը հնարավոր կլինի այն դեպքում, երբ վերևներում կշռեն իրենց անձնական օգուտներն ու վնասները: Այդ ժամանակ ԱԺ մեծամասնությունը կքվեարկի ԵՏՄ-ից դուրս գալու օգտին, և ինչպես մի գիշերում հայտնվեցինք այդ կառույցում, այդպես էլ մի գիշերում դուրս կգանք:

– «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներն էլ օրեր առաջ ռուսահպատակությունից դուրս գալու կոչեր հնչեցրին:

– Եթե ուշադիր կարդաք այդ հայտարարությունները, կտեսնեք, որ նրանք մերժում են թե՛ ռուսական, թե՛ արևմտյան գաղութացումը: Բայց հիշենք, որ ԱՄՆ-ը որպես պետություն ստեղծվել է ապագաղութացման հետևանքով և որևէ անգամ մտադրություն չի ունեցել գաղութացնելու որևէ երկիր:

– Բայց այդ հայտարարության մեջ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու կոչ էլ կար:

– Այո, բայց ապագաղութացման և նման կոչերը «Սասնա ծռերի» կողմից սկսել են հնչել ընդամենն այս ամսվա ընթացքում՝ մոտ մեկ ամսվա մեջ: Դա ոչ կոլեկտիվ նախաձեռնություն է եղել, դրանք Վարուժան Ավետիսյանի կոչերն են, և տվյալ դեպքում ճիշտ չէ խոսել միասնական կարծիքի մասին: Ի վերջո, այդ մարդիկ այժմ կալանավորված են և չեն կարող թեկուզ միջազգային հանրության կողմից դիտարկվել որպես իրատեսական քաղաքական խմբավորում: Անգամ «Ելք»-ում այդ հարցում միասնականություն չկա:

– Նիկոլ Փաշինյանի՞ն նկատի ունեք:

– Այո, որովհետև եթե դաշինքը մի հարցի մասին է խոսում, ապա պիտի խոսեն դաշինքի բոլոր պատասխանատուները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում