Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստի ժամանակ դատախազի կողմից մեղադրական եզրակացության ընթերցումից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե իրեն հասկանալի՞ է մեղադրանքի բուն էությունը:
Նա նույնպես չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարեց.
«Իմ նկատմամբ առաջադրված հոդվածները արհեստածին են: Համոզված եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում իմ 30 տարվա քաղաքական գործունեության պատճառով, որն ուղղված է եղել իշխանությունում ու երկրում տիրող կոռուպցիայի ու այլ հանգամանքների դեմ: Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ, չեմ համարում հանցավոր խումբ, որովհետև չկա հանցակազմ: Ես ուշադիր լսում եմ մեղադրանքը ու, լինելով մի քանի բուհ ավարտած, ապշում եմ, զարմանում եմ՝ ոնց են երիտասարդ երեխաներին բերել, փաթաթել այդ ծանր մեղադրանքները»:
Մանրամասները՝ տեսանյութում