Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստի ժամանակ դատախազի կողմից մեղադրական եզրակացության ընթերցումից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը Վահան Շիրխանյանից հետաքրքրվեց, թե հասկանալի՞ է մեղադրանքի բուն էությունը:
Շիրխանյանը հայտարարեց, որ առաջադարված երեք մեղադրանքների հետո որևէ կապ չունի. «Ամաչեցի այդ ամբողջ մեղադրական եզրակացությունը լսելով, այդ անգրագիտության աստիճանը …Ո՞նց կարելի է «ПК»-ով ինքնաթիռ խփել 1.5 կիլոմետրից: Անգրագիտությունը պետք է սահման ունենա: Բայց, ինչևէ, առաջադրված մեղադրանքների հետ ես որևէ առնչություն չունեմ»: