Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայ շինարարները զարգացնում են մեծ վարպետների մասնագիտական ավանդույթները. վարչապետ

Շինարարությունը եղել  և մնում է երկրի տնտեսության կարևոր և առանցքային ոլորտներից մեկը. օգոստոսի 11-ը Հայաստանում նշվում է, որպես շինարարի օր: Այդ կապակցությամբ Երևանում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, սահմանելով շինարարի օրը, որպես մասնագիտական տոն, դարձրել է այն ավանդական։

«Յուրաքանչյուր տարի նշելով այս օրը՝ մենք փաստում ենք, որ շինարարությունը եղել  և մնում է երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից։ Հայտնի է, որ եթե երկրում շինարարություն է իրականացվում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները։ Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի»,- նշեց վարչապետը։

Դիմելով շինարարներին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ նախնիները բացառիկ ժառանգություն են թողել, որով պետք է հպարտանալ՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին և սերունդներին։ Նա փաստեց՝ շատ ողջունելի է, որ հայ շինարարները զարգացնում են անցյալում մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունն ու ավանդույթները՝ կառուցելով գեղեցիկ և ամուր շենքեր՝ նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Որքան էլ վիճակագրական տվյալները ցույց տան, թե շինարարության զարգացման առումով մենք այս պահին դժվարին փուլում ենք, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի։ Պետք է ֆիքսել, որ այսօր մենք ջանքեր ենք գործադրում հանրապետությունում քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Արդեն մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում և մարզերում։ Այդ առումով մեր ունեցած վիճակագրական տվյալները բավականին հետաքրքիր են և հուսադրող։ Վստահ ենք, որ  պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել թե շինարարի, թե՛ տնտեսության զարգացման, և թե ներդրումների ապահովման համար»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի շինարարության ոլորտում ակտիվության հստակ միտումներ, ինչպես նաև շինարարության տեմպերի աճի առումով առկա է առաջընթաց։ Վարչապետն ընդգծեց, որ 2017 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում երկու ոլորտներում է հստակ առաջընթաց արձանագրվել՝ գյուղատնտեսության և շինարարության։

«Մենք վստահ ենք, որ հոկտեմբերին կմոտենանք այն թվին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերը»,- եզրափակեց վարչապետը։

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվեցին՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում