Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուս-վրացական պատերազմով Մոսկվան շահեց նաև Հայաստանի հարցում՝ օգտագործելով ոչ լեգիտիմ իշխանությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարոն Մեհրաբյան, 9 տարի առաջ այս օրերին տարածաշրջանը փոթորկվել էր ռուս-վրացական պատերազմով, որն անկասկած անդրադարձ ունեցավ նաև Հայաստանի վրա։ Եթե ոչ ուղիղ, գոնե անուղղակի կերպով կարող ենք ասել, որ Ցյուրիխում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ պատերազմի հետևանքներից մեկն էր։

Այդ պատերազմից որոշ ժամանակ անց Մեդվեդևը խոստովանեց, որ ռուսներն այդ քայլին դիմեցին, որ այնտեղ չհայտնվի ՆԱՏՕ-ն։ Ես կարծում եմ, որ պետք է արժանին մատուցել Մեդվեդևին և խոստովանել, որ այո, պատճառը դա էր, բայց ոչ թե ՆԱՏՕ-ն ինքն էր ներխուժել տարածաշրջան, այլ Վրաստանն այդ կուրսն էր որդեգրել, և այդ կառույցը լավագույնս էր ապահովելու Վրաստանի անվտանգությունը և որակապես այլ իրավիճակ էր ձևավորելու տարածաշրջանում։ Ռուսները սանձազերծելով այս պատերազմը, նաև տվեցին մեկ այլ պրոցեսի մեկնարկ ևս՝ հնարավորինս բարդացնել Հայաստանի կացությունը և առավելագույնի հասցնել իրենց ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում։ Այդ իմաստով կարող ենք ասել՝ հայ-թուրքական արձանագրությունների այդ ձևով գործըթնացի վարումը, այնուամենայնիվ, Ռուսաստանի նախաձեռնողականության արդյունք էր և իզուր չէր, որ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Ցավոք սրտի, Միացյալ Նահանգները մասնակիցը դարձան այդ անհաջող խաղի և ստացվեց, որ այդ անհաջողությունը կիսվեց միջազգային հանրության այլ սուբյեկտների հետ։ Հիշեցնեմ, որ այն միջնորդները, որոնք Ցյուրիխում կանգնած էին այդ պայմանագրի գլխին, զարմանալիորեն կրկնում էին Մինսկի խմբի նույն համանախագահ երկրներին, և փաստորեն ռուսական մանիպուլյացիան այդտեղ էլ անցավ և հայ-թուրքական հարաբերությունները, որոնք սառույցի հալման ճանապարհով էին գնում՝ հայտնվեցին փակուղում։

Զուգահեռ՝ այդ պատերազմից հետո Ռուսաստանը սանձազերծեց աննախադեպ մասշտաբներով Ադրբեջանի զինումը։ Այս գործըթնացներն իրար հետ վերցրած էապես բարդացրեցին Հայաստանի կացությունը։ Այդ ամենից հետո պարտադրանք եղավ Հայաստանին մտնել ԵՏՄ։ Մի խոսքով՝ սա մի ռազմավարության շրջանակներում հաջորդական արված քայլեր էին։

-Եթե Ռուսաստանը Հայաստանին ներքաշեց այդ պրոցեսում, ինչո՞ւ հետևողական չեղավ, ինչո՞ւ գործընթացը հայտնվեց փակուղում։

-Ըստ ամենայնի՝ ռուսներն այդ գործընթացը նախաձեռնել էին, որպեսզի այն ոչ թե աշխատեր, այլ չաշխատեր։ Եվ չաշխատելով էլ ավելի փակուղային վիճակ ստեղծեին հենց դրանից հետո։ Այդ գործընթացը խափանելուց հետո ռուսները ոչ միայն ոչինչ չկորցրեցին, այլ շահած դուրս եկան, կորցրեցինք մենք։ Ընդ որում, ռուսները դա նախաձեռնեցին՝ օգտագործելով այն ժամանակվա իշխանությունների լեգիտիմությունը։ Մարտի մեկի բեռի տակից Սարգսյանը դեռ դուրս չէր եկել, և այդ ներքին լեգիտիմության բացակայությունն առիթ էր տալիս փոխարինել արտաքին լեգիտիմության, իսկ արձանագրությունների գործընթացը պատեհ առիթ էր դրա համար։ Ի՞նչ ունենք այսօր։ Ինչքան էլ ռուսները նման քայլեր արեցին, ՆԱՏՕ-ն ոչ միայն Վրաստանում է, այլ ներկայումս այնտեղ անցկացնում է տարածշրաջանի պատմության մեջ ամենամասշտաբային զորավարժությունները, որին մասնակցում է նաև Հայաստանը, ինչը չափազանց ուշագրավ է։ Հայաստանը մասնակցում է այդ զորավարժություններին ՆԱՏՕ-ի անդամ չլինելով, ընդ որում՝ համալրելով այնպիսի երկրների շարքերը՝ ինչպիսիք են Վրաստանը և Ուկրաինան։ Սա խոսում է նաև սպառնալիքների ընդհանուր ընկալումների մասին։ Հայաստանի մասնակցությունը հենց այդպիսի սցենարով զորավարժությունների, շատ խոսուն է։ Իհարկե Հայաստանն այնքան ազատ չէ իր գործողությունների մեջ, որ ներգավվեր բուն մարտական ստորաբաժանումների մեջ, ինչը ցանկալի կլիներ, բայց քայլն արված է՝ այդ պահին այնքանով, որքանով հնարավոր էր։ Բայց պետք է մտածել այդ հնարավորությունների ընդլայնման մասին։ Հայաստանի քայլերը պետք է ենթարկվեն մի տրամաբանության ու ռազմավարության, և դա հետևյալն է՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ներս թողնել, ՌԴ-ին դուրս և Թուրքիային զսպեցնող ցանկացած քայլ օգտակար է Հայաստանին, թե ոչ, իմաստ ունի անել, թե ոչ՝ չափանիշ է, թե որքանով է դա ենթարկվում այդ ռազմավարությանը։

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Մոսկվան այդքան հանգիստ նայում այն փաստին, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

-Մոսկվայի պահարանում այնքան կմախքներ կան, որ ճիշտ կանի ընդհանրապես բերանը փակի ցանկացած հարցում, որ կապված է Հայաստանի հետ։ Եվ շատ ճիշտ է անում, որ բերանը փակում է, եթե չփակի՝ այնպես կփակեն այստեղից, որ ինչպես ասում են՝ եկած ճանապարհը կմոռանա, օրհնված սհաթն էլ հետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում