Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա էր շինարարաների օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում պարգևատրումներ էին ստանում տարբեր շինկազմակերպությունների ներկայացուցիչներ ու շինարարներ։
Միջոցառման ավարտից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե այս ոլորտում ի՞նչ զարգացում կարող ենք ակնկալել, երբ 2000-ական թ-ից հետո շինարարությունը բավականին անկում է ապրել, ինչը փաստում է նաև պաշտոնական վիճակագրությունը, Կարեն Կարապետյանն ասաց․«Ճիշտ եք ասում, բայց, անպայման, զարգացնելու ենք և աճ ենք ունենալու, մի կասկածեք»։
Վարչապետից փորձեցինք հարցնել նաև, թե ի՞նչ առաջընթաց կա խոստացված ներդրումներից, որքան են արդեն իրականացվել․ «Հենց սենց լիֆտի մեջ ներդրումներից խոսա՞մ․․․ ինչ-որ հայտարարել ենք, դա էլ լինելու է , ձեզ լավ տրամադրություն»,-կարճ արձագանքեց վարչապետը։