Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

ՀԷՑ-ի նոր վարկի մարումը չի կարող սակագնի բարձրացման վրա ազդել. Ռոբերտ Նազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

-Պարոն Նազարյան, երբ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ն իր բաժնետոմսերի գրավադրմամբ պատրաստվում է 160 միլիոն դոլար վարկ վերցնել, փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ այս վարկի մարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ձեր կարծիքով՝ հիմնավո՞ր են այս մտահոգությունները:

-Ես ձեզ պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ բաժնետոմսերի այս գրավադրումը որևէ ձևով սակագնի վրա ազդեցություն ունենալ չի կարող: Մենք ՀԷՑ-ի համար հնգամյա ներդրումային ծրագիր ենք հաստատել՝ 201 միլիոն դոլարի: Այդ 201 միլիոն դոլարի ներդրումներն իրենք պետք է կատարեն: Կատարելու համար ֆինանսավորման աղբյուր է պետք: Ֆինանսավորման աղբյուրներից մեկը կարող է լինել վարկը: Իսկ վարկն իրենք պետք է սպասարկեն իրենց շահույթի հաշվին: Վարկը որևէ ձևով սակագնի վրա բեռ դառնալ չի կարող:

-Այսինքն՝ առաջիկա 5 տարվա կտրվածքով, ՀԷՑ-ի նոր վարկի մարումով պայմանավորված, սակագնային բարձրացում չի՞ լինելու:

-Այո, վարկի մարումով պայմանավորված, սակագնի բարձրացում չի լինելու: Վարկը չի կարող բեռ լինել սակագնի վրա:

-Պարոն Նազարյան, իսկ այդ 201 միլիոն դոլարի ներդրումները հիմնականում ո՞ր ուղղություններով են ուղղվելու:

-Ծրագրով կա հաստատված ուղղությունները, կան ներդրումներից ակնկալվող արդյունքները: Ներդրումները հիմնականում ուղղվելու են այն ուղղություններով, հիմնականում այն տեղերում, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ լարումները չեն համապատասխանում ստանդարտներին, կբերվեն նորմալ տեսքի: Անջատումների տևողությունը պետք է բերվի նորմալ տեսքի, կորուստներն այդ ներդրումների արդյունքում պետք է իջնեն 8 տոկոսի: Այլ խնդիրներ ևս կան ծրագրով, որոնք չեմ կարող թվարկել:

Պարոն Նազարյան, բայց մենք տեսնում ենք՝ ՀԷՑ-ը մշտապես խոսում է վնասների մասին: Եվ եթե առաջիկա տարիներին շահույթ չունեն, և նոր վերցված վարկը շահույթի հաշվին հնարավոր չլինի մարել, ի՞նչ է լինելու: Չենք հանգելո՞ւ դրան, որ պետք է սակագնի հաշվին մարվի:

-Ես կարող եմ հետևյալն ասել, որ մենք իրենց սակագնային մարժայում նախատեսել ենք շահութաբերության նորմա: Իրենք պարտավոր են իրենց շահութաբերության նորմայում սպասարկել իրենց վարկային միջոցները սահմանված տոկոսադրույքներով:

Որպեսզի հստակ լինի՝ նորից հարցնեմ, եթե առաջիկա 5 տարվա մեջ ՀԷՑ-ը դիմի սակագնի բարձրացման հայտով, ՀԾԿՀ-ն կմերժի՞ այդ հայտը:

-Եկեք երկու բան իրար չխառնենք: Սակագինը չի բարձրանա պայմանավորված նոր վերցված վարկի մարումով: Եթե վարկի մարումով հայտ ներկայացավ, այն կմերժվի: Բայց սակագնի հետ կապված հազար ու մի այլ գործոն կա՝ դոլար-դրամ փոխարժեք, էլեկտրաէներգիայի սակագին, որը, երբ մենք նայում ենք, ապա վերջնական սակագինը սպառողի համար բաղկացած է ոչ միայն ՀԷՑ-ի մարժայով, այլ պայմանավորված է կայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագնով, բարձրավոլտ էլեկտրակայանների սակագնով, օպերատորի և հաշվարկային կենտրոնի սակագներով: Այդ բոլորի հանրագումարում է վերջնական սակագին որոշվում, ձևավորվում սպառողի համար:

ՀԳ. Երեկ էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, կմնան նույնը: «Փոխվարչապետի և ֆինանսների նախարարի հետ մենք հիմա քննարկում ենք, պայմանականորեն եմ անվանում կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա պահպանել էլեկտրաէներգիայի սակագներն այն մակարդակի վրա, որի վրա այսօր կա: Բավականին ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէներգիայի սակագները պահպանել մինչև 2036 թվականն այն մակարդակի վրա, որի վրա գտնվում ենք այսօր»,- նշել է նախարարը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում