Nosotros.com կանանց իսպանական պարբերականը կազմել է եվրոպացիների համար այս ամռան ու աշնան ամենահասանելի զբոսաշրջային ուղղությունների հնգյակը։ Թոփ հնգյակում ներառվել է նաև Հայաստանը. «Հայաստանը քիչ հանրահայտ է եվրոպացի ճանապարհորդների շրջանում, սակայն հենց այնտեղ Ձեզ սպասվում են անհավանական գեղեցկությամբ բնապատկերներ։ Այդ երկիրն ունի կարևոր մշակութային և պատմական ժառանգություն»,-նշվում է երկրի նկարագրությունում։
Իսպանական պարբերականը նշում է նաև, որ երկրում շատ են լավ հաստատությունները, որտեղ կարելի է համեղ սնվել եվրոպացիների համար բավականին հասանելի գներով։
Բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակում են ներառվել նաև Պորտուգալիան, Հորդանանը, Չեռնոգորիան և Լիտվան։