Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Բոլորը փախչում են ռուսական նավից, Գեղամյանն այնտեղ է տեղավորում Հայաստանն ու Արցախը

Կար մի ժամանակ` 2000-ականների մինչև կեսերը, երբ Արտաշես Գեղամյանը, բառի իսկական իմաստով, թվախեղդ էր անում իր ընդդիմադիր ելույթները` անխնա քննադատելով «հանցավոր իշխանության» քաղաքականությունը: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ` մինչև Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում բացահայտեց Գեղամյանի գինը: Սակայն Սարգսյանն ու Գեղամյանն իրենց «քաղաքակիրթ շուկայական» զրույցը գերադասեցին շարունակել կուլիսներում` ի վերջո հանգելով այն լուծման, որ Գեղամյանի քաղաքական գինը պատգամավորական մանդատն է` ՀՀԿ խմբակցությունում:

Դժվար է ասել` Պուտի՞նն է Գեղամյանին ներդրդել Սարգսյանի թիմում, թե՞ նա Սարգսյանի ներդրումն է Ռուսաստանի «հակաիմպերիալիստական» պայքարում, բայց Գեղամյանի հետ միջազգային պատվիրակություններում ընդգրկված պատգամավորները պատմում են, որ նա օտար մայրաքաղաքներում ռուսական շահերը պաշտպանում է ավելի կրքոտ, քան ռուսաստանցի պատգամավորները: Անխոջ ռուսահպատակը, դեռ ընդդիմության տարիներից Պուտինով հիացած ու Հայաստանի ընդդիմադիր ամբիոններից ռուսերենով ցարին դիմած գործիչը չի զլացել և ամառվա այս տապին երկու մասից բաղկացած ռուսալեզու հոդված է գրել «Արմենպրես»-ի համար` «Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական միություն դարերի համար» խոսուն վերնագրով:

Իհարկե, այդ հոդվածում, ըստ էության, ոչինչ չկա հայ-ռուսական հարաբերությունների մասին: Եվ դա նույնիսկ օրինաչափ է Գեղամյանի պարագայում, որովհետև, նրա առայժմ չբարձրաձայնվող պատկերացումներում Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ ռուսական գաղութ: Պատահական չէ, որ քննարկելով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները՝ Գեղամյանը դրանք ուղիղ հարված է համարում Հայաատանին, խոսում է Հայաստանի և Ռուսաստանի դեմ կազմակերպված երևակայական միջազգային ինֆորմացիոն «դավադրությունների» մասին: Աշխարհից իզգոյացած Ռուսաստանը նման նվեր չի կարող ակնկալել անգամ իր կողմից կլանված Աբխազիայից և Հարավային Օսիայից: Բոլորը փախչում են ռուսական կործանվող նավից, Գեղամյանն այնտեղ տեղավորում է Հայաստանն ու Արցախը:

Իրավունք ունենք կարծելու, թե սա ՀՀԿ խմբակցության տեսակետն է, որովհետև տարածվել է պետական լրատվամիջոցով և չի արժանացել ոչ մի նժդեհականի անկախական հանդիմանությանը: Դեռ ավելին, Գեղամյանը պատրաստվում է հոկտեմբերին Երևանում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստում բարձրացնել միջազգային «ինֆորմացիոն պատերազմի» չեզոքացմանն ուղղված պայքարում ջանքերը մեկտեղելու հարցը: Քանի Գեղամյանը կա, Հայաստանը լինելու է «հակաիմպերիալիստական» պայքարի ավանգարդում` «ավագ եղբոր» հետ ուս-ուսի տված: Պուտինը մնացել է Գեղամյանի հույսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում