Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Աշնանը խնդիրներն իրենց գլուխը ցցելու են, վստահաբար ակտիվացում կլինի. Ենիգոմշյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ,ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը։

– Պարոն Ենիգոմշյան, հրապարակվեց ճանապարհային քարտեզ, օրերս երիտասարդներին կոչով էր դիմել Վարուժան Ավետիսյանը, դրանից ավելի վաղ՝ ապագաղութացման պայքարի հետ կապված հայտնի փաստաթուղթը։ Հետաքրքիր է՝ կոնկրետ գործողություններ, քննարկումներ այլ ուժերի հետ լինելո՞ւ են։

– Ոչ միայն քարտեզի, այլև չորսի կողմից ստորագրված փաստաթղթի հետ կապված քննարկումներ անպայման լինելու են։ Պարտադիր չէ, որ այդ քննարկումները լինեն որպես քաղաքական ուժ ներկայացածների հետ, չեմ էլ ասում, որ նրանց հետ չեն լինի։ Այդ թեման անպայման քննարկելու, ընդլայնելու, առաջ տանելու քայլեր են արվելու։ Ճանապարհային քարտեզում, չորսի ստորագրությամբ փաստաթղթում տեղ գտած դրույթներն անպայման քննարկման առարկա են դառնալու, այդ գործն անպայման առաջ է գնալու։

– Կարծում եք՝ այդ փաստաթղթերում տեղ գտած կոչերն ու դրույթները հասարակության համար հետաքրքիր կլինե՞ն, դրանք համախմբող օրակարգ կարո՞ղ են դառնալ։

Այդ երկու փաստաթղթերն էլ, և ոչ միայն դրանք, միանշանակ լուրջ փաստաթղթեր են։ Դրանք բառացիորեն քաղաքական փաստաթղթեր են։ Երբ հարցնում եք հանրության մասին՝ իհարկե, այնտեղ շատ-շատ դրույթներ կան, որ այլընտրանք չունեն օրակարգային թեմա դառնալու։ Վստահաբար կարող եմ նշել՝ Հայաստանի քաղաքական օրակարգի թեմաները գտնվում են այդ փաստաթղթերում։ Այնտեղ վստահաբար որոշ ուղղությամբ շեշտադրումները շատ ավելի հստակ են՝ ասածս վերաբերում է հատկապես ինքնիշխանության, ապագաղութացման թեմաներին, դրանք այսօր Հայաստանում առկա իրավիճակի ամենալուրջ խնդիրներն են։ Կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք դրա ածանցյալն են՝ Հայաստանի ներքին հարցերը, գաղութացված վարչախմբի ստեղծած իրավիճակը, բայց դա ևս պայմանավորված է  դրածո և կատարածու լինելու փաստի հետ։ Ուզում եմ ասել, որ այն բոլոր խնդիրները, որ Հայաստանի քաղաքացին ամեն օր ապրում է, զգում է իր մաշկի վրա, դրանք խորքային առումով  հետևանքն են երկրի գաղութացված վիճակի։ Եթե բոլոր քաղաքացիների համար դժվար լինի այդ կապը ուղղակիորեն տեսնելը, համենայնդեպս՝ ազնիվ քաղաքական դաշտի համար այդ կապը շատ հստակ է։ Կարևորն այն է, որ ժողովուրդը մեծամասամբ ունենա վճռականություն սեփական հարցերի լուծման համար գոտեպնդվելու և այդ պայքարում հանձնառություն վերցնելու: Այսինքն՝ ես այսքանով պատասխանեցի հարցի այն ենթատեքստին, որ հասարակ մարդիկ գուցե հետաքրքրված չլինեն…

– Այո, գուցե փաստաթղթային ձևակերպումները մարդկանց առաջ մղող չլինեն։

– Ես  փորձեցի նշել, որ, այո՛, գուցե հասարակ մարդիկ իրենց տեղային հարցերով զբաղվեն, բայց կարևորն այն է, որ գլոբալ պայքարն ընկալվի և մշակվի այդ համընդհանուր ապագաղութացման  գործընթացում։

– Որպես կանոն, ամառը հանգստի սեզոն է պայքար ծավալելու համար, և քաղաքական ուժերը, տարբեր կազմակերպությունները ակտիվանում են աշնանը։ Ձեր թիմից ի՞նչ կարող ենք ակնկալել։

– Վստահ եմ, որ իրավիճակն աշնանը ավելի կակտիվանա։ Երեք շաբաթ է  մնացել  մինչև օգոստոսի վերջը, շուտով աշունը կգա, և ակտիվացում վստահաբար կլինի։ Այո՛, ոմանց համար արձակուրդային վիճակ է, բայց սեպտեմբերին մարդկանց հոգսերն ու մտահոգությունները վերստին գլուխ կբարձրացնեն ձմեռվա դիմաց, և այն խնդիրները, որոնք կան քաղաքացիների առաջ, այս իրավիճակը ստեղծած համակարգի առաջ՝ իրենց գլուխը ցցելու են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում