Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Կարեն Կարապետյանի «բանանային փուչիկը» կամ կապիտուլյացիա «Քեթրինի» Միհրանի առաջ

Ամիսներ շարունակ Կարեն Կարապետյանի շրջապատը թմբկահարում էր, թե կառավարությանը հաջողվել է կոտրել ԴԱՀԿ նախկին պետ, ներկայումս պատգամավոր Միհրան Պողոսյանի բանանային մենաշնորհը: Այդ մասին անցած տարեվերջին հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտ տոնով հայտարարեց Կարեն Կարապետյանը, հետո` ՊԵԿ-ը խրոխտ հայտարարություն տարածեց, թե ինչպես է պայքարում անհայտ մարդկանց դեմ, ովքեր իբրև թե խոչընդոտել են բանանի ներկրմանը: Գուցե մենք սխալ ենք հասկանում, բայց հակամենաշնորհային պայքարը չի ավարտվում միայն նրանով, որ ցանկացած մարդ կարողանա ինչ-որ բան ներկրել: Կառավարության հիմնական ֆունկցիան է նաև իրական մրցակցային միջավայր ստեղծել երկրի ներսում:

Գործարար Վահրամ Միրաքյանն այսօր հայտարարել է, որ անցած գիշեր 200 քառակուսի մետր տարածքում պահվող բանանի սառնարանների կոմպրեսորների վրա քիմիական թթու են լցրել: Պարզ է, որ տեղի ունեցածը շարքային գողություն կամ հանցագործություն չէ. ոչ թե բանան են գողացել, այլ մտածված խափանել են այն սառնարանների աշխատանքը, որոնցում պահվում է բանանը: Վահրամ Միրաքյանն ասում է, թե ոմանց հաստատ դուր չի գալիս, որ իրենք բանան են ներկրում` կատարվածի սլաքն ակնհայտորեն ուղղելով բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանի շրջապատի ուղղությամբ: Գուցե գործարարի վարկածը միանգամայն իրական է, մանավանդ, որ մեր քրեաօլիգարխիան առավոտից երեկո չի երդվում հումանիտար արժեքներով: Սակայն Միրաքյանը, առաջին հերթին, վարչապետ Կարեն Կարապետյանի զոհն է, որ հավատացել է նրա հակամենաշնորհային խոստումներին և հիմա մնացել է անպաշտպան երկրի իրական տերերի սանձարձակության դեմ: Գուցե Կարեն Կարապետյանն էլ է զոհ և ցանկացել է պայքարել մենաշնորհների դեմ, սակայն պարտվել է քրեաօլիգարխիայի դեմ պայքարում: Եթե այս վարկածը նույնիսկ ճիշտ է, ապա Կարեն Կարապետյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, մանավանդ, երբ շուտով այն դառնալու է երկրի թիվ մեկ պաշտոնը, որովհետև Հայաստանին նման թույլ և անզոր ղեկավար պետք չէ:

Եթե Սերժ Սարգսյանը քրեաօլիգարխիայի «կնքահայրն» է և, ըստ անհրաժեշտության, կարողանում է սանձել առանձին օլիգարխների, ապա Կարապետյանը վերջիններիս առաջ լրիվ կապիտուլացվել է: Սակայն ավելի հավանական է, որ կեղծ, շինծու է եղել Կարապետյանի հակամենաշնորհային կամպանիան: Դա եղել է PR խորհրդարանական ընտրություններից առաջ, որն այլևս ժամանակավրեպ է: «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը հայկական օլիգարխիայի, կոռուպցիոն գործարքների խորհրդանիշներից մեկն է, ու սա լավ գիտեն նաև մարդիկ, ովքեր փորձում են «չար» Սերժ Սարգսյանին փոխարինել «բարի» Կարեն Կարապետյանով: Այդ «բարությունն» արդեն դրսևորվել է Կարապետյանի մտերիմների բիզնեսներին տրվող արտոնություններով, թերևս եկել է ռուսահայ կրիմինալ «էլիտայով» Հայաստանի քրեաօլիգարխիան ուժեղացնելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում