Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Փողոցի քոսոտ հանցագործներն իրենց պահում են հայտնի գանգստերների նման. ՀԿ երկաթուղում միջադեպի հետքերով

«Երկաթուղային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որտեղ կա գլուխ՝ ծագած վեճերի կարգավորման կարգի մասին, որով նախատեսված է նախապահանջային կարգ։ Եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը խելամիտ ղեկավար լիներ և կոնկրետ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք չցուցաբերեր, ապա դատարան դիմելու կարիք չէր առաջանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ իրավաբանական վարչության պետի նախկին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մանկական տոմս է վաճառել Վրաստան հանգստի մեկնած ընտանիքին, մինչդեռ այդ տոմսերն անվճար պետք է տրվեն: Վրաստանի Ուռեկի քաղաք հանգստի մեկնած ընտանիքը փորձել է երկու մեծահասակի ու երկու երեխայի տոմս ձեռք բերել: Ուռեկիում տոմս գնելիս նրանց ասել են, որ իրենց հետ երեք տարեկան երկու երեխա կա և մանկական տոմս են խնդրել: Մանկական տոմսը մինչև հինգ տարեկան երեխաների համար անվճար է, որը հաստատում է նաև ընկերության տնօրինությունը: Եվ չնայած դրան, այս ընտանիքից գումար են գանձել՝ յուրաքանչյուր տոմսի համար մեծահասակի մեկ տոմսի կես գնի չափով: Այս գործով տուժածները շուտով դիմելու են դատարան։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սա փաստում է այն մասին, որ տվյալ ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակված է ոչ կոմպետենտ, ոչ պիտանի, ոչ արդյունավետ, անհասկացող անձնավորություն, որը իր ողջ ունակությունները, Արսեն Մկրտչյանի խոսքերով, կենտրոնացրել է միայն այն ուղղությամբ, որ Հայաստանի տարածքում երկաթուղի այլևս գոյություն չունենա։

«Հարավկովկասյան երկաթուղու այսօրվա գլխավոր տնօրենը կատարել է այնպիսի արարքներ, որոնք արժանի են քրեաիրավական գնահատականի, սակայն իմ սեփական փորձով համոզվել եմ, որ ՀՀ-ում գոյություն չունի այնպիսի մի քննչական մարմնի ղեկավար կամ քննիչ, որը Սերգեյ Վալկոյին կհրավիրի ոչ թե հարցաքննության, այլ խիզախություն կունենա անգամ հարցեր տալու, որովհետև այդ մարդուն տրված է արտոնյալ կարգավիճակ, ինչը պայմանավորված է ոչ թե նրանով, որ այս ընկերությունը ռուսական ծագում ունի, այլ այդպիսի օրինախախտները (նկատի ունի ՀԿԵ-ի ներկայիս գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին-խմբագրական) ունեն հովանավորներ և ինչպես 1990-ական թվականներին գոյություն ունեին այսպիսի կառույցների «նայողներ», այնպես էլ հիմա ՀԿԵ-ն ունի այդպիսի «նայողներ», որոնք կիսաքրեածին բիզնեսային միջավայրի մարդիկ են»,- նշեց նա։

Իրավաբանն առաջարկում է նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս կամ այն կերպ տուժել են այս ընկերության գործունեությունից, չվախենալ և բարձրաձայնել դրա մասին, ընդհուպ դիմել մինչև դատական ատյանների։

«Մենք հասել ենք նրան, որ քոսոտ փողոցի հանցագործներին թույլ են տվել իրենց պահել ճանաչված գանգստերների պես, նկատի ունեմ Սերգեյ Վալկոյին ու իր շրջապատին»,- շեշտեց Մկրտչյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում