Ռուսաստանը որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր միշտ ուշադրության կենտրոնում է: Հայաստանը ներկայումս փորձում է կանխատեսումներ և վերլուծություններ անել, թե ինչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց.«Այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ չեմ տեսնում»: