Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Ղրղզըստանում հայուհուն մեղադրել են դավաճանության մեջ և կոչ արել զրկել քաղաքացիությունից

Ղրղըզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել էթնիկ հայ Սուսաննա Եգորյանին, ով, ներկայացնելով Ղրղըզստանը, դարձել է World Next Top Model 2017 գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող։ Նրան մեղադրում են այն բանի համար, որ ցուցադրություներից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել «Հայաստան» ժապավենով։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Ղրղըզստանի պետական պաշտոնյաներից մեկը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեն ներկայացնող Սաբիր Կայիկովը նույնիսկ կոչ է արել ոչ միայն զրկել քաղաքացիությունից, այլև «սպանել, երբ կգա»՝ մեղադրելով Սուսաննային դավաճանության մեջ։ Նա նման կոչ է արել ֆեյսբուքյան քննարկումներից մեկի ժամանակ։

Մոդելն իր Instagram-ի էջում գրել է, որ չի դավաճանել Ղրղըզստանը, այլ կատարել է Լիբանանում անցկացված մրցույթի պահանջները։

«Եղել են այսպիսի կանոններ. Մի դեպքում պոդիում բարձրանալիս մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքում՝ անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ այլ աղջիկների տվել են երկու ժապավեն։ Չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկը։ Ես իմ երկիրը չեմ դավաճանել»,-գրել է 18-ամյա Սուսաննան՝ նշելով, որ շատերն ասում էին, որ նա արժանի չէ ներկայացնելու Ղրղըզստանը, քանի որ չի հանդիսանում ղրղըզ։

Ավելի ուշ Կայիկովը տեղի 24.kg պարբերականի հետ հարցազրույցում ներողություն է խնդրել Սուսաննային «սպանելու» առաջարկի համար, սակայն նշել է, որ նրան Ղրղըզստանի քաղաքացիությունից զրկել անհրաժեշտ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում