Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է լինում հետո, երբ Սերժ Սարգսյանը չի առաջադրվում. ձեր քայլերը

Հայաստանում 2018 թվականի ապրիլին ընդառաջ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահի լիազորությունը, և Հայաստանն անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման մոդելի, հանրության շրջանում գեներացվում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային զանգվածային պայքարի գաղափարը: Ընդ որում, գաղափարը փաստորեն գեներացվում է զուգահեռ դաշտերում՝ մի կողմից դա անում է «Ելք» դաշինքը, մյուս կողմից՝ «Ժառանգություն»-ը, մտքում գուցե ունենալով կամ ի վերջո «Ելք»-ի հետ միավորվելը, կամ ՕՐՕ դաշինքը վերականգնելը: Ֆորմատներն անորոշ են, սակայն գեներացիան՝ ակնհայտ: Այդ ընթացքում, Սերժ Սարգսյանը շարունակում է հանրային աչքից հեռու պահել իր ծրագրերը և այդ թվում նաև վարչապետ լինելու մտադրությունը, այդ հարցն առնվազն պահելով բաց և տալով հարաբերական, բազմիմաստ պատասխաններ: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, թե կարևոր չէ ով է լինելու վարչապետ, քանի որ խորհրդարանական կառավարում է և որոշողը լինելու է մեծամասնությունը, մյուս կողմից նա չի ասում, թե բացառվում է նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում իր առաջադրումը:

Դրանով հանդերձ, սակայն, կա այստեղ նաև խնդրի օբյեկտիվ կողմը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում առկա է իշխանության թե՛ ձևավորման, թե՛ կենսագործունեության հակասահմանադրական հենք, այսինքն՝ բուն հարցերը կարգավորվում են բոլորովին այլ կանոնակարգով և հարաբերությունների մշակույթով: Դա էլ իր հերթին նշանակում է, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը բոլորովին չունենա ցանկություն առաջադրվել վարչապետ, նա կարող է ստիպված լինել անել դա ելնելով իրավիճակից, քանի որ ոչ սահմանադրական մեխանիզմներով կարգավորվող կառավարման համակարգերում ամենանվազագույն վտանգն անգամ կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների՝ համակարգի ներկայացուցիչների համար: Ըստ այդմ, հենց ինքը համակարգը Սարգսյանից կարող է պահանջել չթողնել ղեկը, որոշակի իրավիճակներում: Ուզո՞ւմ է Սարգսյանը դա, թե՞ չի ուզում, բայց կարող է ստիպված լինել և դրա համար բաց է թողնում պատասխանը, այլ հարց է:

Միաժամանակ հնարավոր է նաև հակառակը, երբ Սարգսյանը կարող է անձնական ցանկություն ունենալ չթողնել իշխանության դե յուրե Առաջին դեմքի կարգավիճակը, և այդ ցանկությունն իրականացնել անգամ ինչ-ինչ հանգամանքներում թե՛ իշխող համակարգը, թե՛ պետությունը տանելով վտանգի, ռիսկի: Այդ ամենով հանդերձ, տեսանելի է, որ Սարգսյանը նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում գործնականում զբաղված է եղել այնպիսի միջավայր ձևավորելով, որն այսպես ասած, հնարավոր է բնորոշել «ամենավատին պատրաստ լինելու» սկզբունքով: Սերժ Սարգսյանը ձևավորել է կառավարման միջավայր, որտեղ նա առավելագույնս կենսունակ կլինի անգամ իշխանությունը թողնելուց և վարչապետի պաշտոնում չառաջադրվելու դեպքում: Եվ այստեղ ահա առաջանում է հարց՝ ի՞նչ են անելու այն ուժերը, որոնք ներկայումս զբաղված են հասարակությանը, այսպես ասած, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի տրամադրելու գործով, փողոցային պայքարի միտքը գեներացնելու գործով: Այստեղ, անշուշտ, առանձին քննարկման առարկա են ներգրավված սուբյեկտների մոտիվացիոն հիմքերը, որոնք տարբեր են: Բայց բոլոր դեպքերում առկա է հարցը՝ իսկ եթե Սերժ Սարգսյանը չի՞ առաջադրվում, և մնում է Կարեն Կարապետյանը կամ որևէ այլ գործիչ է նշանակվում նրա փոխարեն:

Ի՞նչ է լինում «փողոցային» պայքարի «գաղափարի» հետ այդ դեպքում: Թեև, նույն կերպ նաև հարց է առաջանում, թե ինչ է լինում այն դեպքում, երբ փողոցում հերթական անգամ չի հավաքվում «կրիտիկական» զանգված: Այդ դեպքում պատասխանատվությունը հանդիսավորապես դրվում է հասարակությա՞ն վրա, թե ահա, դուք ուզեցիք, որ Սարգսյանը մնա: Եթե Հայաստանում ընդդիմության գործառույթը դա է, ապա շատ ավելի հանրօգուտ և պետականահաճ կլինի, որ այդպիսի ընդդիմությունը դադարեցնի իր գոյությունը: Կա՞ այդ հարցերի պատասխանը: Հազիվ թե, որովհետև այդ հարցերի պատասխան լինելու դեպքում, ունենալու դեպքում, փողոցային պայքարի նախաձեռնությամբ հանդես եկող կամ այդ մեթոդաբանությունը հերթական անգամ պտտող ուժերը չէին ունենա դա անելու կարիք: Եթե քաղաքական ուժն ունի հաջորդ երկու-երեք քայլերի վերաբերյալ պատկերացում, ապա նա բացարձակապես չի ունենա հանրությանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, այսպես ասած, մոբիլիզացնելու «գաղափարի» անհրաժեշտությունը, որովհետև այդ հարցը բացարձակապես «մրցունակ» չէ Հայաստանի առաջ իրապես կանգնած ներքին ու արտաքին առավել լուրջ ու խորքային հարցերի հանդեպ:

Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը բերելով առաջնային դիրքեր, հնարավոր է լուծել ընդամենը մանր կուսակցական, այսպես ասած՝ կորպորատիվ խնդիրներ: Կասկած չկա, որ այդ դիտարկումը շատերի մոտ արժանանալու է կրկին ավանդական ընկալման, որ նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը և փորձ է արվում կանխարգելել դրա դեմ հանրային բուռն պայքարը: Բայց դա էլ զարմանալի չէ, որովհետև անգամ այդ ընկալումների հարցում Հայաստանում ընդդիմադիր քաղաքական միտքը չի շարժվում առաջ: Այդ իսկ պատճառով առաջ շարժվող միակ բանը դառնում է ՀՀԿ բացարձակ իշխանության շարունակությունն ու արտագաղթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում