Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Այդ մարդիկ պետք է յոլա գնան՝ մինչև սահմանային հաշվառումները իրականացվեն». ԵՏՄ նոր պահանջները՝ ներքին որոշման արդյո՞ւնք

«Ես ենթադրում եմ, որ դա կարող է ԵՏՄ որոշումների հետ կապ չունենալ, այսինքն՝ եթե տարիներ կամ ամիսներ առաջ ԵՏՄ շրջանակներում նման բան որոշված լիներ, ապա անպայման դրա մասին պետք է լայն իրազեկում իրականացնեին, որպեսզի քաղաքացիները ևս տեղեկացված լինեին, բայց քանի որ դա մի փոքր անսպասելի տեղի ունեցավ, ապա ես կարծում եմ, որ սա ներքին որոշման արդյունք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ԵՏՄ նոր պահանջների մասին, համաձայն որի՝ առանց մաքսազերծման նախկին 50 կգ-ի փոխարեն այժմ կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք (գրեթե բոլոր տեսակի մրգերը և բանջարեղենը):

Գագիկ Մակարյանի խոսքով՝ սրանով Հայաստանը փորձում է իր մաքսային սահմաններն ամրագրել ավելորդ գյուղատնտեսական մթերքներից։

«Եթե ամեն մեկը 50 կգ բերեր՝ հաշվի առնելով, որ հազարավոր մարդիկ հանգստանում են Վրաստանում և անընդհատ կարող են ներմուծել, ապա ստացվում է, որ մեր ներքին արտադրողները կարող են հայտնվել ներքին անհավասար մրցակցության մեջ, կամ շուկայի մի մասը մենք արհեստականորեն տալիս ենք այլ երկրների։ Բացի դրանից՝ քանի որ Վրաստանում վաճառվող բազմաթիվ ապրանքներ ունեն ադրբեջանական ծագում, ապա հնարավոր է, որ նաև այստեղ կա այդպիսի քաղաքական որոշման խնդիր ՝ սահմանափակելու այդ կատեգորիայի ֆերմերների արտադրանքի թողարկումը դեպի Հայաստան»,- ասաց նա։

Վերջինիս գնահատմամբ՝ սրա արդյունքում կկրճատվեն Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները, սակայն մյուս կողմից էլ՝ Գագիկ Մակարյանը նկատեց, որ այդ ապրանքաշրջանառության ծավալներն այնքան էլ մեծ չեն, սակայն այն արհեստականորեն շատ է երևում, որովհետև ադրբեջանական կամ թուրքական ծագման ապրանքները բերվում են Վրաստան և այնտեղ արդեն վերաձևակերպվում վրացականի անվան տակ։

«Արհեստականորեն հայ-վրացական առևտուրը ուռճացված է, բայց իրականում հայ-վրացական առևտուրը շատ փոքր թիվ է կազմում, և այս դեպքում եթե գյուղմթերքների մասով նայենք, ապա կարող է, օրինակ, մեկ միլիոն դոլարի չափով նվազել շրջանառությունը, բայց մյուս կողմից էլ՝ սննդի անվտանգության նորմերի պահպանման խնդիր կա»,- նշեց նա։

Նշենք նաև, որ սա հարուցել էր գյուղացիների, վաճառականների դժգոհությունը։ Օրերս Բագրատաշենի անցակետի մոտ հարակից գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջում էին չեղարկել այս որոշումը՝ շեշտելով, որ այս առևտուրն իրենց ապրուստի հիմնական միջոցն է։ Այս համատեքստում բանախոսը նշեց, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի իրականացվեն այդ սահմանային հաշվառումները և կանոնակարգումները։

Հարցին՝ իսկ մինչ այդ ինչպե՞ս են ապրուստի խնդիր լուծելու այդ վաճառականները, Մակարյանը պատասխանեց. «Կտուժեն որոշ մարդիկ, ոչ մի բան չեն կարող անել, պիտի սնանկանան, պիտի չապրեն կամ պիտի փորձեն յոլա գնալ՝ մինչև որ խնդիրը լուծվի, որովհետև եթե պարզվեց, որ խնդիրն այնպիսին է, որ այդ ռիսկերը կան, և պետությունը վերջնական որոշել է, ապա այդ մարդիկ էլ պիտի իմանան, որ այլևս այդպիսի առևտրով չեն կարող զբաղվել, վերջ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում