Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Ի՞նչ ղզիկություն ու մանկապարտեզ է. Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չի գա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, Հայաստանում վերջերս ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի՝  ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։ Թեպետ, օրինակ, «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանն ասում է, որ ընդհանուր ապագաղութացման պայքարի կոնտեքստում  ԵՏՄ-ից դուրս գալը առաջնային չէ։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցերի շուրջ։

ԵՏՄ-ից դուրս գալու և առհասարակ ցանկացած միավորմանն անդամագրվելու, կամ այդ անդամակցությունը դադարեցնելու համար, դու որպես պետություն, իշխանություն պետք է քո սեփական դեմքն ունենաս։Նախ դեմքդ ցույց տուր, հետո ինտեգրվի ուր ուզում ես՝ ԵՄ, ԵՏՄ, մարսայուպիտերային համակարգ։ Բայց եթե չունես այդ դեմքը՝ ոչինչ էլ չես կարող անել։ Պետք է  տնտեսապես, քաղաքականապես կայանաս՝ որպես պետություն։  Բնական է, որ անդամագրվելով ցանկացած պետության, դու հանուն ընդհանուր շահի որոշ բաներ զիջում ես, բայց խոսքս սեփական դեմք ունենալու մասին է, ինչից այսօր Հայաստանը զուրկ է։ Այսօրվա դրությամբ ինչ են անում, ասում են՝ Ռուսաստանն այսպես ասաց, այնպես արեց, եկեք մենք էլ ղզիկություն ու երեխայություն անենք, ասենք՝ ԵՏՄ-ից դուրս ենք գալիս։ Բնական է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չի գա։ Դա մանկապարտեզի նման խաղ է։ Ռուսաստանը, այո՛, իր շահերն ունի, որը հարյուր տոկոսով չի կարող համընկնել մեր շահերի հետ։ Իսկ դու կարողանո՞ւմ ես գալ Ռուսաստանի հետ խոսել, չեմ ասում՝ հավասարը  հավասարի պես, բայց գոնե քո սեփական դեմքն ունենաս, ընդհանուր քաղաքականություն կառուցես։ Հիմա ի՞նչ ենք ղզիկություն անում, մի օրվա մեջ մտանք, հիմա էլ եկեք դուրս գանք։ Ինչ-որ պատգամավոր ինչ-որ բան է  ասել, որը նույնիսկ իրենց ֆրակցիայի տեսակետն էլ չէ։ Դու սկզբից գտի հարցի լուծման քո քաղաքական ուղիները՝ նոր խոսի այդ ամենի մասին։ Իրենք հարցն այսպես են բարձրացնում՝ մենք չենք կարող Ռուսաստանի հետ խոսել, Ռուսաստանը մեզ կճզմի, կջարդի, մենք էլ կճանկռտենք Ռուսաստանին մանր-մունր խոսակցություններով։ Այդ մանկապարտեզին պետք է վերջ տալ։ Մի քայլով, մի օրում չի արվում։ Պետք է ցույց տաս, որ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, ու ասես՝ այո՛, ես մի քիչ փոքր բյուջե ունեցող պետություն եմ, ունեմ անվտանգության խնդիր, բայց այս հարցը եկեք այսպես լուծենք, այսպես աշխատենք։ Ոչ թե դու ոչնչություն լինելով, այնքանով, որքանով հարցեր բարձրացնես։ Ինչ մանկապարտեզային ճանկռտոց է, ԵՏՄ-ից դուրս կգամ՝ է դուրս արի, ո՞վ է բռնել քեզ։ Ռուսաստանը ծիծաղում է այս հարցերի վրա։

-Իսկ ապագաղութացման պայքարի մասին ի՞նչ կասեք։  Այդ մասին «Սասնա ծռեր»-ը հայտարարեցին դեռ նախորդ տարի զենքերը վայր դնելու օրը, այսօր էլ հրապարակված ճանապարհային քարտեզում է նշվում։

-Պարզ է, որ գաղութացումը վատ բան է, բայց Ռուսաստանը չի ուզում  գաղութացնել Հայաստանը։ Ուզում ենք հակառուսական տենդենցներ ստեղծել, բայց այդպես մեկնաբանելը սխալ է։ Կա հզոր պետություն, որի հետ հաշվի են նստում, մի տեղ համաձայնում, մի տեղ՝ ոչ։ Եթե քո ղեկավարությունը վասալ է  դարձել, երկիրդ էլ անհասկանալի մի վիճակում է՝ նման մեկնաբանություն պետք է անել։ Բնական է, իսկ ո՞վ է ասում, որ գաղութացումը լավ է։ Հիմա սա օգտագործենք Ռուսաստանին ճանկռտելու համա՞ր։ Ապագաղութացման համար հստակ ծրագիր է լինում, քաղաքական համակարգ, հստակ ուղղություններ, համալիր այդ ամենը պետք է կազմվի ու նոր խոսվի մեծ գործերի մասին։ Ի սկզբանե հարցն է սխալ դրվում, հարցն այն չէ, որ Ռուսաստանն ուզում է մեզ ճզմի, ոչնչացնի, այլ ընդհակառակը՝ Ռուսաստանն ուզում է հզոր դաշնակից ու միավոր ունենալ ԱՊՀ տարածքում։ Հակառակը՝ Ռուսաստանը համարում է, որ այս տարածքում Հայաստանն իր միակ դաշնակիցն է․ օրինակ՝ Միացյալ Նահանգներն էլ այդպիսին  է համարում Պուերտո Ռիկոյին, Մեքսիկային։

Ռուսաստանն անում է այնքան, ինչքան դու թույլ ես տվել, եթե ունենայիր հստակ կառուցվածք, քաղաքական, տնտեսական համակարգ, ունենայիր ընտրություններ, լինեիր ընտրված իշխանություն՝ այդպես չէր լինի։ Եթե այդ ամենը չունես՝ ավելորդ է խոսել  ու լացուկոծ կապել։ Սա անլրջության գագաթնակետն է։

-Թերթերից մեկը հրապարակում էր արել, որ թեպետ Ռուսաստանի ճգնաժամային պայմաններում Հայաստան եկող մասնավոր փոխանցումները  նվազել էին, դրանք զարմանալիորեն աճ են գրանցել ապրիլյան ընտրությունների ժամանակ։ Այս կոնտեքստում նշվում է, թե ընտրակաշառքը Հայաստանում բաժանվել է հենց այդ գումարներով։

-Ռուսաստանից Հայաստան մտնում է Հայաստանի բյուջեին գրեթե հավասար գումար, Ռուսաստանի իշխանությունները դա շատ լավ հասկանում են։ Այս իրավիճակում նման հարց չկա, ի՞նչ կաշառք, կաշառքը օլիգարխների ստվերային գումարներից է, զուգահեռ բյուջեից է բաժանվել։ Մարդիկ աշխատում են, իրենց ընտանիքներին գումար են ուղարկում, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը։ Օլիգարխներն իրենց քսակը բացեցին ու տվեցին, ինչի՞ մասին է խոսքը։ Մարդիկ հացի փող են աշխատում, ուղարկում։ Եթե Ռուսաստանն այդ իրավիճակը խստացնի օրենսդրորեն՝ ապա այդ գումարը 2-3 անգամ կնվազի, բայց չի անում, որ Հայաստան մտնի այդ գումարը՝ դա գիտակցված է։ Ուղղակի դա վստահորեն ձեր նշած գումարը չէ, ասացի արդեն՝ ընտրակաշառքը որտեղից է բաժանվել։ Իհարկե բոլորը հասկանում են, որ ընտրություն չկար, կեղծված էր, բայց մեկը մյուսի հետ կապ չունի։

-Թեպետ շատ է նշվում, որ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական կյանքին չի միջամտում, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ 2018-ի հայտնի որոշումը Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում չի լինի։ Կարծում եք՝ կա՞ արդեն Կարապետյան-Սարգսյան դիլեման։

-Այսօրվա դրությամբ նման դիլեմա չկա։ Ռուսաստանը չի խառնվում, այսօրվա դրությամբ չկա նման ծրագիր, եթե լիներ կբարձրաձայնվեր։ Դա ավելի ուռճացված թեմա է։ Քաղաքական նույն թիմն է, քաղաքակրթական տեսանկյունից գուցե տարբեր են, բայց ընդհանուր առմամբ նույնն է, հետևաբար խնդիր չկա։ Սա ավելի շատ կողքից  ուռճացված թեմա է, փաստացի նման խոսակցություն չկա՝ անիմաստ է  խոսել, թե ինչ կորոշի Մոսկվան։ Բնական է, որ Սարգսյանը հեռանում է, բայց թե ուր և ինչպես՝ դեռ պարզ չէ։ Այսօր Մոսկվան հակված չէ կոպիտ խառնվելու, պարզապես  հետևում է այդ ամեն ինչին։ Մնացածը՝ հորինվածքների ժանրից է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում