Սպահանում 64 հոգանոց երիտասարդների խումբ է ձերբակալվել լողավազանի մոտ անցկացված երեկույթի և արևմտյան պարերի համար։ Այս մասին հայտնում է CTV News-ը։
Իսլամական հեղափոխության պահակազորի աշխատակիցները ձերբակալել են կիսամերկ երիտասարդների, ովքեր պարել ու ոգելից խմիչքներ են օգտագործել։
Ձերբակալվածները մեղադրվում են նաև «անկումայնության հրահրման» մեջ՝ սոցցանցերում երեկույթից տեսագրությունների հրապարակման համար։