Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն-2

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ սկսելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքար: Կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասել է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ են թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վարդան Օսկանյանը: Դա նշանակո՞ւմ է, որ փողոցային պայքար սկսում է ՕՐՕ դաշինքը, պարզ չէ, որովհետև Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը չեն հայտարարել իրենց դիրքորոշումը: Սկզբունքորեն այստեղ, իհարկե, կա առանցքային տարբերություն՝ «Ժառանգություն»-ը միայնա՞կ է սկսում այդ պայքարը, թե՞ սկսում է Օհանյան-Օսկանյան տանդեմի կամ պարզապես ՕՐՕ դաշինքի ֆորմատով:

Խնդիրն իհարկե այն չէ, որ «Ժառանգություն»-ը չի հասնի հաջողության միայնակ, իսկ դաշինքով, որ խորհրդարանի ընտրությանը ստացավ մոտ 30 հազար ձայն՝ կլինի հաջողություն: Բուն խնդիրն այլ դաշտում է, եթե դուրս գանք ներքաղաքական հնարավոր ինտրիգների դաշտից: Բուն խնդիրը քաղաքական ռացիոնալության դաշտում է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի մասին հայտարարում է նաև «Ելք» դաշինքը: Այստեղ կա մրցակցություն, թե ի վերջո կարող է լինել միավորում, դժվար է ասել: Կարո՞ղ է այստեղ նկատվել, օրինակ, Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի շահը, որոնք հավակնում են գործադիր իշխանության հանդեպ ղեկավարություն 2018-ից հետո՝ կրկին դժվար է ասել: Սակայն հատկանշական է, որ շրջանառության մեջ է դրվում միտքը, թե ընդդիմության ու Կարեն Կարապետյանի շահը կարող է համընկնել: Այդպիսով, նկատելի է, որ ընդդիմության շրջանակներում խմորվում է միտք կամ մտայնություն, որ հնարավոր է, այսպես ասած, Կարեն Կարապետյանին գրավել, ստանալ աջակցություն, կամ պարզ ասած՝ կազմակերպել «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն-2», որոշակի տարբերություններով իհարկե:

Սկզբունքորեն, նույն մոտեցումն էր 2011-ի ընդդիմության մոտ, որը ևս «համարում» էր, կամ որի առաջնորդը համարում էր, որ համընկնում են Գագիկ Ծառուկյանի և ընդդիմության շահերը, ըստ այդմ՝ հնարավոր է Ծառուկյանին օգտագործել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար: Այդ մտայնության արդյունքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի միջոցով Հայաստանի քաղաքական ասպարեզից վերացրեց ընդդիմությունը, և նվազագույնը 2015 թվականի փետրվարից Հայաստանում, գործնականում, չկա ընդդիմություն և ներկայումս իբրև ընդդիմադիր դաշտի գործունեություն, կա ընդամենը վակուումը լցնելու գործընթաց, փորձեր: Եվ հենց այդ առումով ուշագրավ է այն, որ վակուումը լցնելու փորձերը ներկայիս փուլում՝ այն էլ Հայաստանի համար քաղաքական թե՛ ներքին, թե՛ արտաքին կարևորագույն շրջափուլում, ընդդիմադիր դաշտի վակուումը հիմնարար կերպով լցնելու մտայնությունը հանգել է այն տարբերակին, որ տարբերակով որ այդ դաշտը վերջնականապես մատնվել է վակուումի: Ըստ երևույթին, առաջնորդողն այստեղ հին ռուսական ասացվածքն է՝ սեպը սեպով են հանում: Խնդիրն այն է, որ սեպն այդ տարբերակում, ի վերջո, հայտնվում է ընդդիմության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում