Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվայի դեսանտ խոպանչին և «ապուշ, դեմագոգ, պրովոկատոր» հայ պաշտոնյաները

Ռուսաստանցի քաղաքագետ, Կրեմլի արտահաստիքային քարոզիչ Անդրանիկ Միհրանյանը գռեհիկ որակումներ է տվել հայաստանցի այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ: Երբ Միհրանյանը հայաստանցի գործիչներին անվանում է «ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր», նա, մի կողմից՝ բացահայտում է, որ չունի Հայաստանի եվրասիականությունը հիմնավորող փաստարկներ, մյուս կողմից` գռեհիկ կերպով միջամտում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Ռուսական քաղաքականության և փորձագիտական մտքի սնանկության մասին է խոսում նաև այն փաստարկը, որ Հայաստանը ԵՏՄ-ում պահելու համար Մոսկվայից դարձյալ մեր հասարակությանն ահաբեկում են թուրքական կամ ադրբեջանական սպառնալիքով: «Դա էլ մի հանգամանք է, որը հաշվի առնելով պետք է ընտրենք մեր տնտեսության զարգացման ուղին: Հայաստանը չի գտնվում Մերձբալթյան երկրների տարածքում կամ Հյուսիսային Եվրոպայի երկրների տարածքում, չունի բարիդրացիական հարաբերություններ իր հարևանների հետ: Այդ հանգամանքները, երևի թե, շատ քաղաքական գործիչների կողմից անտեսվում են»,- ասել է Միհրանյանը: Սա ակնհայտ սպառնալիք է, մանավանդ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս առավել, քան գործընկերային հարաբերություններ ունեն:

Մոսկվան, առայժմ փորձագետների բերանով, Հայաստանին սպառնում է, որ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Անկարային կամ Բաքվին կսադրի Հայաստանի դեմ: Սակայն «միհրանյանյանների» վրա պետք չէ զարմանալ. նրանց համար Հայաստանը միշտ եղել է խոպան, որտեղ ահռելի գումարներ են վաստակել` մանր ու մեծ ծառայություններ մատուցելով Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանություններին: Ավելի զավեշտական է այն, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին նվաստացուցիչ և դիլետանտ հայտարարություներ են անում Հայաստանի պաշտոնյաները: Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանի մուտքը ՀԱՊԿ այլընտրանք չունի, քանի որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիայի հետ նույն բլոկում հայտնվելն է. «Եթե ռուսական ռազմաբազան չպետք է այստեղ լինի, ապա ո՞ր բազան, թուրքակա՞ն բազան պետք է լինի: Ես թուրքական բազային կողմ չեմ»: Այս հայտարարությունը, որն իր վրա կրում է ռուսական քաղաքականության կնիքը, պարզապես աչքի է զարնում իր պարզունակությամբ և պրիմիտիվությամբ: Նախ` ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում հետևանք է ոչ թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության, այլ` հայ-ռուսական երկկողմ պայմանագրերի:

Կարծում եմ` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պետք է իմանար այս մասին: Երկրորդը` Շարմազանովը, որպես պատմաբան, պարտավոր է իմանալ, որ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին մի շարք երկրներ ունեցել են ոչ բլոկային կարգավիճակ: «Կամ-կամ»-ի պարտադրանքը վաղուց չի գործում միջազգային հարաբերություններում: Եվ վերջապես` Թուրքիան վաղուց չի նույնանում արևմտյան քաղաքականության, ՆԱՏՕ-ի հետ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական էլիտան «արձակուրդում» է` անկախ եղանակից, և չի հետևում միջազգային անցուդարձին: Երբեմն լռությունն ավելի գնահատելի է, քան չմտածված խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում