Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում հայ տանկիստները զբաղեցրեցին 3-րդ տեղը

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` մրցատարածությունը հաղթահարելով 2 ժամ 37 րոպեում:  Կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում հաղթող ճանաչվեցին Բելառուսի տանկիստները՝ հաղթահարելով 1 ժամ 46 րոպեում, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանը` 1 ժամ 51 րոպե, իսկ չորրորդ տեղը Մոնղոլիան` 2 ժամ 40 րոպե:

ՀՀ Զինված ուժերի 1-ին անձնակազմը ներկայացնում էին տանկի հրամանատար սերժանտ Արմեն Առուստամյանը, նշանառու-օպերատոր շարքային Աշոտ Մանուկյանը, մեխանիկ-վարորդ շարքային Զավեն Աբրահամյանը: 1-ին անձնակազմին փոխարինել է 2-րդ անձնակազմը` տանկի հրամանատար սերժանտ Նորայր Աբրահամյանը, նշանառու-օպերատոր շարքային Հայկ Մելիքջանյանը, մեխանիկ-վարորդ շարքային Վարուժան Ասատրյանը:

Վերջին փուլում մասնակցել է ՀՀ ԶՈՒ 3-րդ անձնակազմը` տանկի հրամանատար սերժանտ Հարություն Դավթյանը, նշանառու-օպերատոր շարքային Արթուր Գրիգորյանը, մեխանիկ-վարորդ շարքային Հայկ Գրիգորյանը:

«Տանկային բիաթլոն» մրցույթում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը ներկայացնում էին 19-ամյա ժամկետային զինծառայողներ:

Հայկական անձնակազմը մասնակիցների մեջ ամենաերիտասարդն է:

Կիսաեզրափակիչի առաջին մրցավազքում՝ օգոստոսի 8-ին, հանդես են եկել Ղրղզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Սերբիայի տանկիստները. ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղը: Իսկ երրորդ օր՝ օգոստոսի 10-ին, Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի և Հնդկաստանի տանկիստները կորոշեն լավագույններին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին: Եզրափակիչում իրար դեմ կմրցեն 4 լավագույն արդյունքը ցույց տված երկրները:

«Միջազգային բանակային խաղերն» այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի զինափորձարաններում: Մասնակցում են 22 երկրի 1200 զինծառայողներ, ովքեր ներառված են 28 մրցումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում