Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ցուցադրել Հայաստանի հավաքականի պատմական ելույթները

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի փայլուն մեկնարկը աշխարհի առաջնության ընտրական փուլում մարզասերների շրջանում իրական բում է առաջացրել: Մեր բասկետբոլիստները, ցուցադրելով տպավորիչ խաղ, պարտության մատնեցին Սլովակիայի և Շվեդիայի պես հավաքականներին՝ լուրջ հայտ ներկայացնելով աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ դուրս գալու:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա Բասկետբոլի ազգային հավաքականի առաջին ելույթն ու առաջին հաջողությունն է նման մակարդակի մրցաշարում, որը, կարծում ենք, պատշաճ լուսաբանելու և հանրությանը ներկայացնելու կարիք ունի:

Այսօր մեր ազգային թիմը ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացնելու՝ Սարաևոյում մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Վերջին օրերին «Առաջին լրատվական»-ի սպորտային բաժին են դիմում բազմաթիվ մարզասերներ, ովքեր դժգոհում են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները դիտելու հնարավորություն ուղղակի չունեն: Խոսքը վերաբերում է հատկապես Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ելույթները ցուցադրում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որը Հայաստանից դուրս բնակվող շատ հայերի համար հասանելի չէ: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ այս հավաքականի ելույթները պետք է ցուցադրվեին Հանրային հեռուստաընկերության եթերում և հասանելի լինեին մեր հայրենակիցների ավելի լայն շերտերի:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ իրենք Հայաստանի հավաքականի ելույթները լուսաբանելու խնդրանքով Հանրային հեռուստաընկերությանը դիմել են դեռևս այս տարվա մայիսին, և պատասխանը հրապարակված է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Մի երկրում, որտեղ սպորտը, մեղմ ասած, լավ վիճակում չի գտնվում, թիվ մեկ հեռուստաալիքն ուղղակի անտեսում է հրաշք որակավորումը ստացած հավաքականին: Կարծում ենք նաև՝ բոլորի համար պարզ է, որ Հանրայինի Հայաստանի հավաքականի հանդիպումները չցուցադրելու պատճառաբանությունները ոչ այլ ինչ են, քան փուչիկ: Ավելին՝ եթե նույնիսկ ծրագրերը պլանավորված են եղել, մարզական նման իրադարձության համար կարելի էր բացառության կարգով փոփոխել ծրագրերը, որոնք իրենց կարևորությամբ և նշանակությամբ չեն գերազանցում Հայաստանի հավաքականի ելույթներին:

Նշենք, որ այսօր կայանալիք Բոսնիա-Հայաստան հանդիպումը ևս ցուցադրելու է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում