Արագածոտնի մարզի դպրոցների մեկում աշակերտուհին չի հաճախել դասերին, սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի նրան բացականեր չնշանակեն, և նույնիսկ գնահատականներ են նշանակվել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ խոսքը գնում է Սադունց գյուղի դպրոցի մասին: 9-րդ դասարանի աշակերտուհին 2016թ. ուսումնական տարում դասերին չի հաճախել, և նշված դպրոցի տնօրենը նրան դասամատյանում բացականեր չի նշանակել, ավելին՝ աշակերտուհուն նաև գնահատականներ է նշանակել:
Թե ինչ հանգամանքներում է դպրոցի տնօրենը աշակերտուհու բացականներն անտեսել և գնահատել նրան, կպարզվի քննությամբ: