Նավթի համաշխարհային գները նվազում են Հյուսիսային Կորեայի շուրջ աճող աշխարհաքաղաքական լարվածության, ինչպես նաև ԱՄՆ-ի էնեգետիկայի նախարարությունից երկրում նավթի պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակման սպասման ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր առավոտյան Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.92 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.33 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.01 դոլարի։