ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում այն բանի հետ կապված, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Աբխազիա առանց վրացական իշխանությունների հետ համաձայնեցման։ Այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը՝ հայտնում է Politico-ն։
«Նախագահ Պուտինի այցն Աբխազիա վնաս կհասցնի խաղաղ և համաձայնեցված կարգավորում որոնելու միջազգային ջանքերին»,-հայտարարել է Ուայթը։
Նա նշել է, որ դաշիքն ափսոսում է ռուս առաջնորդի այցի համար, ով նախապես չի համաձայնեցրել այն Վրաստանի իշխանություների հետ։
«Մենք չենք ճանաչում որպես Վրաստանի տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը փոխելու ցանկացած փորձեր»,-հավելել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։