Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կա՞ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27»-ի վտանգ

«ՀՀ-ն չի կարող ԵՏՄ-ից դուրս գալ հենց այն պատճառով, որով մտավ: Դա կհանգեցնի ՌԴ-ի հետ լուրջ խնդիրների: ԵՏՄ-ում գտնվելը քաղաքական որոշում էր, որը կապ ուներ ՀՀ քաղաքական էլիտայի շահերի, ինչպես նաև ՀՀ անվտանգության խնդիրների հետ»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Միքայել Զոլյանը, և պետք է անկեղծորեն խոստովանել, որ Հայաստանի քաղաքական համակարգի վարքագծի հիմքում իսկապես առկա է Մոսկվայից եկող ռիսկերի գործոնը` անկախ դրանց իրական կամ մտացածին լինելուց: Քաղաքագետի ձևակերպումը շատ ընդհանրական է. եթե փորձենք այն կոնկրետացնել, ապա մեր էլիտային հուզում են Ղարաբաղի (եթե, իհարկե, գոնե սահմանափակ պետական մտածողություն մնացել է), իշխանության (այն պահելու կամ վերցնելու իմաստով) և սեփական անվտանգության հարցերը:

Կարծիք կա, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին կամ լքի ԵՏՄ-ն, ապա կկորցնի Ղարաբաղը, որովհետև Ռուսաստանը պատերազմ կսադրի Արցախում: Մեր հասարակությունը երկար ժամանակ հավատում էր այս վարկածին` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալուց հետո Ռուսաստանը շարունակել է ինտենսիվորեն սպառազինել Ադրբեջանին: Սակայն 2016-ի Ապրիլյան պատերազմը կոտրեց ԵՏՄ-ին անդամակցության և Հայաստանի անվտանգության հուսալիության փոխկապակցվածության առասպելը, որովհետև Ադրբեջանը ռուսական քարտբլանշով պատերազմ սկսեց, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ էր: Սա, ի դեպ, 1994-ի հրադադարից հետո միակ դեպքն է, երբ հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել:

Հատկանշական է, որ կարգավորման ստատուս-քվոն և փխրուն անվտանգությունը պահպանվում են ոչ թե Հայաստանի եվրասիականության, այլ մեր դիվանագիտության և արևմտյան միջնորների ներդաշնակ դիրքորոշումների շնորհիվ: Միֆ է, որ ԵՏՄ-ն երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, հակառակը` այն դառնում է ավելի խոցելի, որովհետև Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը թույլ է տալիս, որ Մոսկվան մեր շահերի հաշվին սակարկի Բաքվի հետ: Գանք Հայաստանի եվրասիականացման ներքաղաքական համատեքստին: Եթե իշխանությունը քրեաօլիգարխիկ է, ապա իսկապես չի կարող յոլա գնալ առանց ռուսական «դաբրոյի», նույն տրամաբանությամբ՝ այդպիսի իշխանությունը չի կարող կտրել Հայաստանի ռուսական «պորտալարը»:

Բոլոր այն ընդդիմադիր գործիչները, ովքեր հեռանկարում մտադիր են հավակնել իշխանության և այդ պատճառով ձգտում են ստանալ Կրեմլի ողորմածությունը և ընդդիմանում են Հայաստանի ապագաղութացմանը՝ իրականում իշխանության դեմոկրատիզացիայի խնդիր չեն հետապնդում, որովհետև, եթե նրանք ապավինեին հասարակական ռեսուրսին, ապա հաստատ ցարի աջը համբուրելու անհրաժեշտություն չէին ունենա: Այսպիսով` ԵՏՄ անդամակցության հարցն ինդիկատորային է: Բոլոր այն գործիչները, ովքեր դեմ են ապագաղութացմանը, ընդամենը նպատակ ունեն իրենք վերահսկել քրեաօլիգարխիան: Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը 2013-ին Հայաստանը տարել է եվրասիականացման, որովհետև վախեցել է նոր «Հոկտեմբերի 27»-ից: Անգամ ասվում է, որ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը մեսիջ էր Սերժ Սարգսյանին: Հնարավոր է, ու գուցե նաև նոր «Հոկտեմբերի 27»-ի վախն է պատճառը, որ քաղաքական ուժերին հեռու է պահում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը կազմակերպելուց: Սակայն Մոսկվայի ցանկացած սադրանք հնարավոր է կանխել կամ դրա ազդեցությունը հասցնել նվազագույնի, եթե մեր քաղաքական գործընթացը հանվի ստվերից, այսինքն` դրան մասնակից դարձվի հասարակությունը: Խնդիրը, փաստորեն, կրկին հանգում է մեր քաղաքական համակարգի դեմոկրատացման հրամայականին, ինչին վերջինս պատրաստ չէ:

Վերջին օրերին ԵՏՄ-ի շուրջ ակտիվ քննարկումները մի ուշագրավ եզրակացության բերեցին: Հայաստանի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ չկան ԵՏՄ համոզված կողմնակիցներ. մենք ունենք էլիտա, որը պարզապես շահեր ունի Մոսկվայում կամ ունի վախեր, որոնք գալիս են Մոսկվայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում