Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Մոսկվան մեծ մեղք ունի Հայաստանի առջև, հիմա պետք է վերաբերմունքը փոխի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, ռուս-ամերիկյան հարաբերությունների հերթական ճգնաժամն ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի, Ղարաբաղյան հակամարտության վրա. Մինսկի խումբը եղել է այն ձևաչափը, որտեղ երկու գերտերությունները տարաձայնություններ չեն ունեցել։ Այժմ կարծում եք՝ կա՞ վտանգ։

Անհրաժեշտ է քննարկել մի քանի դրվագ։ Առաջինն այն է, որ անվտանգության հարցում այս տարիների ընթացքում և նաև հիմա՝ Հայաստանի հետ կապված տարաձայնություններ չեն եղել։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, Միացյալ Նահանգները Ռուսատսանի հետ այս հարցում որևէ խնդիր չեն ունեցել։ Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եղել՝ երբեք առանձնահատուկ բարդություններ չի ստեղծել, մշտապես ասել են, որ այդ հարցը Հայաստանի որոշելիքն է։ Այժմ մենք չենք տեսնում հիմքեր, որ կոնկրետ Մինսկի խմբի շրջանակներում, Ղարաբաղի հարցում փոփոխություններ լինեն։ Իհարկե հիմա շուտ է խոսել այդ մասին, բայց այս պահի դրությամբ նման վտանգներ չեն նշմարվում։

Այլ խնդիր է՝ տնտեսական, ֆինանսական հարցերը։ Մինչև հիմա էլ մենք ունեցել ենք այդ խնդիրը։ Ռուսաստանն ամեն կերպ խոչընդոտում է Հայաստանի հարաբերություններին այլ պետությունների հետ։ Վերջին տարիներին՝ այս տարի ևս լուրջ առաջարկներ են եղել Եվրոպայից, Միացյալ Նահանգներից Հայաստանի ֆինանսավորման, տարբեր նախագծերի վերաբերյալ։ Այստեղ պարզ երևում է, որ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում։ Հիմա իհարկե կարող ենք ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին, Ռուսաստանը էլ ավելի մեծ խանդով կնայի, եթե Հայաստանն արևմտյան պետությունների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնի՝ հատկապես այն պարագայում, երբ իր դեմ պատժամիջոցներ են սահմանված։

Ամենակարևոր խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես կնայի այդ ամենին։ Տեսանք, որ Հայաստանը փորձում է հարաբերությունները զարգացնել ՆԱՏՕ-ի հետ, մասնակցեցինք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, դա մի փոքր զարմանալի էր։ Բայց դրանք այն անհրաժեշտ քայլերն են, որոնք անվտանգության հարցում մի փոքր հավասարակշռություն են մտցնում։ Եվ եթե Ռուսաստանը շատ մեծ խնդիրներ չի տեսել այդ առումով՝ կարող է ինքն էլ մի փոքր վերաբերմունքը փոխի, Հայաստանին այդքան խիստ չվերաբերվի։ Մանավանդ, որ մեծ մեղք ունի Հայաստանի առջև՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Գուցե հիմա սկսի ավելի հանգիստ նայել։

-Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ նոր փաստաթուղթ ստորագրել, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության ֆոնին, կարո՞ղ է այդ փաստաթուղթը չստորագրվել, և մենք, փաստորեն, այդ պատերզմի «զոհը» դառնանք։

-Պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ նման բան չլինի։ Այդուհանդերձ չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր այդ խնդրին նայի այնքան խիստ, որքան անում էր դա տարիներ առաջ։ Հիմա հստակ բալանսի խնդիր կա։ Շատ հարցերում՝ Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիան էական են Ռուսաստանի համար։ Բնական է, որ Հայաստանն այստեղ խոչընդոտ է, պրիտենզիաներ է ներկայացնում։ Հետևաբար մենք էլ պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, որ մաքսիմալ ազատություն ունենանք։

-Հայաստանի իշխանությունների կախվածությունը Մոսկվայից՝ հատկապես 2018-ին ընդառաջ խոչընդոտ չի՞ հանդիսանա այդ ազատությունը պահպանելու առումով։

-Իհարկե մեր վտանգը հենց դա է։ Ոչ միայն Ռուսաստանն է ամեն կերպ խոչընդոտում, այլ տեղի իշխանություններն էլ իրենց իշխանությունը պահելու, երկարաձգելու համար զիջումներ են անում Ռուսաստանին, արդարացնում Ռուսաստանի քաղաքականությունը՝ անգամ զենքի հարցում։ Ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ դա վտանգավոր չէ մեզ համար։ Դրանք իրենց անձնական շահերն են, ազգային շահերի հետ որևէ աղերս չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում