Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման պլանների մասին։ Այս մասին հայտնում է RT-ն։
«Այո, ես պատրաստվում եմ առաջադրել իմ թեկնածությունը, սակայն կրկին ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսի գոծողություններ կձեռնարկի «Վրացական երազանքը»։ Նրանք փոխում են օրենսդրական նորմերը։ Նրանք ցանկանում էին փոխել օրենսդրությունն այնպես, որպեսզի դարձնեն Վրաստանը լիովին խորհրդարանական հանրապետություն, նրանք ցանկանում էին, որպեսզի հաջորդ նախագահին ընտրեն ոչ թե ուղղակի (համընդհանուր) ընտրություններով, այլ խորհրդարանում»,-ասել է Բուրջանաձեն։