2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտությունը սկսվեց Վրաստանի նախին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունների պատճառով։ Այս մասին RT-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն։
«Պատերազմը սկսել է Սաակաշվիլին։ Այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատությունն ընկնում է առաջին հերթին նրա վրա»,-ասել է Բուրջանաձեն։
Նա ընդգծել է, որ երկրում մինչ օրս ընդունված չէ խոսել Հարավային Օսիայում հակամատության պատճառների թեմայով։
2009 թվականին անկախ փորձագիտական հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԵՄ-ի կողմից 2008 թվականին պատերազմի հանգամանքների հետաքննման համար, համարել է, որ հակամարտության սանձազերծման մեղքն ընկնում է Վրաստանի վրա։ Պատճառների հետաքննության վրա ծախսվել է 1,6 մլն եվրո։