Այսուհետ UNISTREAM վճարային համակարգի միջոցով կարող եք իրականացնել ՀՀ դրամով փոխանցումներ դեպի ԱՊՀ երկրներ 0% սակագնով, եթե գումարը փոխանցելիս նշում եք գումարի ստացման այլ արժույթ՝ օրինակ ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի կամ Եվրո:
Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի միջոցով կարող եք օգտվել հետևյալ ակնթարթային փոխանցումների համակարգերից` Faster, MONEYTUN, Converse Transfer, Ria Money Transfers, INTELEXPRESS, GMT, Sigue Money Transfer, ANELIK, MoneyGram, UNIStream.