Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Սերժ Սարգսյանի «ականջները» փնտրեք ձեր մեջ

«Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխող կուսակցությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր ուժը, որպեսզի «Ելք»-ը չկարողանա պայքարել 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ:

Ընդ որում, Արամ Սարգսյանի կարծիքով՝ այս նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը մի «տակտիկա է բանեցնում», որին մասնակցում են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ վերլուծական դաշտը և թե՛ որոշ ընդդիմադիրներ: Նրա խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը, «ակնհայտ է, որ դա հիասթափության ալիք է բարձրացնելու»: «Ու ո՞վ է դրա դեմ բողոքելու՝ «Սասնա ծռերը» բանտում են, մնում է «Ելք» դաշինքը: Պետք է «Ելք» դաշինքը պառակտել, այնպես, ինչպես ՀԱԿ-ը պառակտեցին: Միանշանակ, համոզված եմ, և դա նույնիսկ բարձրաձայնվել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի՝ Վահրամ Բաղդասարյանի կողմից»,- ասել է Արամ Սարգսյանը:

Օրերս անդրադարձել էինք Արամ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ ցավով նշել էինք, որ ԵՏՄ-ից դուրս գալու, այսինքն՝ Հայաստանի ապագաղութացման հարցում նաև և հատկապես Արամ Զ. Սարգսյանի պատճառով «Ելք»-ում կոնսենսուս չկա:: Արամ Սարգսյանը հրապարակավ զորակցել էր Էդմոն Մարուքյանի առաջարկին, ապա շաբաթներ հետո հրապարակավ հրաժարվել էր զորակցությունից։ Այդ ամենը գրել էինք ցավով ու ափսոսանքով, ինչը վերագրվել էր Սերժ Սարգսյանի պատվեր կատարելուն: Այսօր նույնը կրկնել է Արամ Սարգսյանը:

Չասենք՝ ծիծաղելի է, բայց զավեշտի հասնող ողբերգություն է, երբ փաստերի շարադրումը, դրա հիման վրա վերլուծությունը կարող է համարվել պատվեր: Սերժ Սարգսյանը կամ իշխանության որևէ ներկայացուցիչ չի հանդգնի մեզ անգամ խորհուրդ տալ, էլ չասած՝ պատվերի մասին: Լավ, մարդկանց ո՞նց բացատրես, որ, իրենց իսկ ձևակերպմամբ, վերլուծական դաշտը քաղաքական գործընթացի սուբյեկտ չէ, ու մեր գրել-չգրելու արդյունքում չէ, որ Սերժ Սարգսյանը պահում է իշխանությունը, այլ այլընտրանքի բացակայության, որն ընտրողներին ստիպում է ընտրություններից միակ «քյարը» համարել վերցված տասը հազար դրամը: Քանի տասը հազար դրամ՝ այնքան անվստահություն ընդդիմությանը, քանի փող վերցնող՝ այնքան «դեմ» քվեարկություն ընդդիմությանը:

Հազարավոր ընտրողներ քվե են տվել «Ելք» դաշինքին և իրենց քվեն բովանդակություն է ունեցել՝ ունենալ Հայաստան, որը ձերբազատված է ռուսական օկուպացիայից և քրեաօլիգարխիայի ազդեցությունից: Անկեղծորեն հասկանում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո հաստատվաղ ստատուս քվոն թույլ չի տալիս, որ մինչև հաջորդ տարվա ապրիլ «Ելք»-ը կարողանա լուծել համակարգից ազատվելու խնդիր, սակայն չեմ հասկանում, որ դաշինքի հիմնական խնդիրն է դառնում վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ պայքարը:

Եթե քրեաօլիգարխիան չի հեռանում, ի՞նչ տարբերություն, թե ով է նրա ղեկավարը, կամ ավելի ճիշտ չէ՞, որ ներկայիս ստատուս քվոյի պայմաններում հենց Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը՝ դրա համար կրելով քաղաքական պատասխանատվություն, թե՞ ավելի լավ է «գազավիկ» Կարեն Կարապետյանը դառնա քավության նոխազ, իսկ Սարգսյանը ստվերում վայելի «գենսեկի» իշխանության փառքը:

Կամ՝ ո՞վ է «Ելք»-ին խնդրել խուրդվել Սարգսյան-Կարապետյան դիմակայության մեջ՝ Սարգսյա՞նը, Կարապետյա՞նը: Համոզված ենք՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, որովհետև այսօր «Ելք»-ը՝ միավորված, թե պառակտված, մեկ կուսակցություն, թե դաշինք, որևէ մեկին՝ բացի իր ընտրողներից, պետք չէ: Ուրիշի կռվին անկոչ մասնակցությունը հղի է ոտնատակ մնալու հեռանկարով, իսկ դա քաղաքական լեզվով՝ հենց պառակտումն է: Դրա համար Սերժի ցանկություն, պատվեր, վերլուծական դաշտ, ֆլան-ֆստան հաստատ պետք չեն:

Այսօրվա քաղաքական համակարգը «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսի հետևանք է: Ու այդ կոնսենսուսը ձևավորել են ռուսները: Թե՞ հիմա էլ կասեք, որ Սերժ Սարգսյանի պատվերն ենք կատարում: Դե, քանդեք այդ կոնսենսուսը, որի «կնքահայրը» Մոսկվայում է, իսկ Երևանում ընդամենը դրածոներ են: Դե համարձակ դուրս եկեք «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսից՝ մանավանդ Ռուսաստանը նոր ոճիր կազմակերպելու ռեսուրս չունի:

Պաշտոնապես, դաշինքով հայտարարեք, որ խորհրդարանում սկսում եք ԵՏՄ-ից Հայաստանի հեռանալու գործընթաց, այդ օրակարգով նախաձեռնեք հզոր շարժում խորհրդարանի պատերից դուրս: Երկիրը կազատեք թե՛ ռուսական կայսրությունից, թե՛ քրեաօլիգարխիայից, մենք էլ՝ ձեզ զինվոր: Իսկ եթե չեք անելու, Սերժ Սարգսյանի «ականջները» փնտրեք մոտակայքում՝ ինչ-որ տեղ, բայց ոչ մեր վերլուծականների հետևում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում