2008 թվականի ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը Հարավային Օսիայում հարգել են աղոթքով, գրական-երաժշտական ակցիայով և մոմավառությամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հիշատակի արարողությունները սկսվել են Օսիայի ղեկավարության և հանրության ներկայացուցիչների կողմից ռուս խաղաղապահների ավերված զորանոցի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով։ Պաշտոնական տվյալներով՝ 5-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 72 ռուս զինծառայող։
Հիշատակի արարողություններ կանցկացվեն նաև Աբխազիայում։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավայի Օսիայի և Աբխազիայի անկախությունը։