Հայաստանից և Ռուսաստանից երկու տղամարդիկ փորձել են ապօրինաբար հատել Մոլդովայի սահմանը։
«Մոլդովացի սահմանապահները Պրուտ գետի ջրերում հայտնաբերել ու ձերբակալել են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր փորձել են հատել հանրապետության պետական սահմանը։ Արգելված սահմանային գոտում իրենց գտնվելու պատճառը 29-ամյա հայն ու 49-ամյա ռուսը չեն անվանել»,-գրում է Bloknot Moldova պարբերականը՝ հղում անելով հանրապետության սահմանային ծառայությանը։
Նրանց 72 ժամով կալանավորել են մինչև հանգամանքների պարզաբանում։