Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին սպառնում է 11 տարվա ազատազրկում՝ ասել է Վրաստանի գլխավոր դատախազության դատախազ Նատիա Սոնգուլաշվիլին «Օբոզրեվատել»-ի հետ հարցազրույցում։
«Ներկայում Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի նկատմամբ վարում է 4 քրեական գործ, որոնցով քննությունն ավարտվել է և ընթանում է դատավարություն։ Այդ բոլոր գործերն այժմ քննվում են Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից»,-հայտարարել է դատախազը։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին մեղադրում են Սանդրո Գիրգվիլիանիին սպանելու, պետական միջոցները մսխելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու, «Իմեդի» հեռուստաալիքը բռնազավթելու մեջ։