Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը՝ մեկնարկային կազմում, իսկ Ռոնալդո՞ւն

Վաղը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի մրցավեճը Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: Բուքմեյքերական ընկերությունները դիմակայության ֆավորիտ են համարում իսպանական թիմին՝ վերջինի հաղթանակը գնահատելով 2 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 3.5, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի համար՝ 3.6 գործակից:

Այսօր հայտնի դարձավ, որ տիտղոսային հանդիպմանը հնարավոր է մասնակցի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս բաց էր թողել նախամրցաշրջանի բոլոր ընկերական հանդիպումները: Այսօր հրապարակվել է «Ռեալի» հայտացուցակը, որում տեղ է գտել նաև Ռոնալդուն: Այդուհանդերձ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ վաղը մեկնարկային կազմում խաղալու վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ տիտղոսային մրցավեճին «Ռեալը» կներկայանա առանց լուրջ կորուստների: Վնասվածքից հետո «Ռեալի» կազմում իր խաղը կարծես վերագտնում է Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը: Վերջինս մասնակցել է նաև վերջերս ԱՄՆ-ում Չեմպիոնների միջազգային գավաթի ոչ պաշտոնական մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը, որում մադրիդյան թիմը պարտություն կրեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում:

«Յունայթեդից» «Ռեալի» հետ հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ Մարկուս Ռոխոն, Լյուկ Շոուն և Էշլի Յանգը: Ժոզե Մոուրինյոյի թիմից որակազրկված են կրկին պաշտպանական օղակի խաղացողներ Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Փաստորեն անգլիական թիմը կարևորագույն հանդիպումից առաջ զրկված է հիմնական կազմի միանգամից 5 պաշտպաններից: Սա խոսում է այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խնդրահարույց ամպլուան Սուպերգավաթի մրցավեճում հենց պաշտպանությունն է:

Կիսապաշտպանությունում և հարձակման գծում կարծես ամեն ինչ նորմալ է: Պոգբան, Մխիթարյանն ու Լուկակուն ընկերական հանդիպումներում որակյալ և դինամիկ խաղ ցուցադրեցին:

Փորձենք հասկանալ՝ ինչպիսի մարտավարությամբ և ինչպիսի կազմով հանդիպումը կսկսի «Մանչեսթեր Յունայթեդը»: Վերջին ընկերակական խաղում, որում «Յունայթեդը» հաղթեց իտալական «Սամպդորիային» 2:1 հաշվով, Մոուրինյոն հանդիպումը սկսեց 5-3-2 խաղային դասավորությամբ:

Պաշտպանությունում ունենալով կադրային խնդիրներ՝ կարծում ենք, վաղը ևս Մոուրինյոն հանդիպումը կսկսի 5-3-2 սխեմայով: Ավելի ստույգ՝ դարպասում կլինի Դավիդ Դե Խեան, իսկ պաշտպանությունում՝ Անտոնիո Վալենսիան, Վիկտոր Լինդելոֆը, Քրիս Սմոլինգը, Դելի Բլինդն ու Մատեո Դարմիանը: Վերջինս և Վալենսիան կգործեն եզրերում, իսկ Սմոլինգը, Լինդելոֆն ու Բլինդը՝ պաշտպանության կենտրոնական գոտում: Կիսապաշտպանությունում կխաղան Անդեր Էրերան, Նեմանյա Մատիչն ու Պոլ Պոգբան: Էրերան կգործի հենակետային դիրքում, իսկ Մատիչն ու Պոգբան՝ ավելի առաջ քաշված:

Հարձակման գծում, կարծում ենք, Մոուրինյոն կօգտագործի Ռոմելու Լուկակուին և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Մեր ֆուտբոլիստը «Սամպդորիայի» դեմ խաղաց հարձակման աջ եզրում և, ցուցադրելով տպավորիչ խաղ, հանդիպման 10-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

Կարելի է ենթադրել, որ այս խաղում ևս Մխիթարյանը կգործի հարձակման ձախ եզրում: Նկատենք, որ «Ռեալ»-ը, ունենալով Ռամոսի, Վարանի պես բարձրակարգ պաշտպաններ, այդուհանդերձ՝ տարածություններ է տալիս մրցակցին: Մխիթարյանը կփորձի օգտագործել ազատ տարածությունները, իսկ Լուկակուն, կարծում ենք, խնդիրներ կստեղծի օդային պայքարում ստանդարտ դիրքերի խաղարկության ժամանակ:

«Ինչ խոսք, «Ռեալն» ավելի ուժեղ է: Մեր խաղացողները նման մակարդակի խաղերի փորձի պակաս ունեն: Այնուամենայնիվ, մենք վերելքի փուլում ենք գտնվում, և կարծում եմ՝ կհաղթենք: Ինձ երբևէ չի հաջողվել նվաճել Եվրոպայի սուպերգավաթը: «Պորտուի» հետ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ես անմիջապես հեռացա: Նույնը տեղի ունեցավ, երբ իմ գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց Միլանի «Ինտերը»,- ասել է Մոուրինյոն:

«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում