Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Հայաստանը թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերի խաչմերուկում է. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Ռուսամերիկյան նոր դիմակայությունը կարո՞ղ է Արցախյան հարցի կարգավորման վրա իր ազդեցությունն ունենալ։ Մինսկի խումբը մշտապես եղել է այն հարթակը, որտեղ այդ երկու գերտերությունները համագործակցել են, իսկ հիմա հնարավո՞ր է՝ հարաբերությունների սրումը մեզ համար բացասական հետևանքներ ունենալ։

– Չեմ կարծում, որ ուղղակի անդրադարձ կունենա։ Այս առումով առավել մեծ խնդիր է Հայաստանը և ոչ՝ Ղարաբաղը։ Հայաստանն այսօր խաչմերուկի առջև է։ Ռուսաստանն իր հնարավորությունների սահմանում՝ իմպերիալիստական դրսևորումներով, ուզում է Հայաստանն իր տիրապետության տակ պահել։ Միացյալ Նահանգներն էլ ուզում է Հայաստանը ինքնիշխան տեսնել և այդ առումով քայլեր է անում։ Այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև, ուղղակի մեզ հետ կապված չէ։ Պարզապես Միացյալ Նահանգներն իր զորակցություններն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնց հետ լավ հարաբերություններ է ունեցել՝ Բալթյան երկրներ, Ուկրաինա, Վրաստան, և ինքնըստինքյան Հայաստանն էլ այդ  ամենից անմասն չի կարող մնալ։ ԱՄՆ-ն ուզում է տեսնել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է լինել ինքնիշխան, եթե այո՝ զորավիգ կլինեն, եթե ոչ՝ արդեն ուրիշ հետևանքներ կարող  են լինել։

Գիտեք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանում մի քանի անգամ եղել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ է գրանցվել, բայց դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել Ղարաբաղի վրա։ Ուզում եմ ասել՝ առաջին անգամ չէ, որ այդ երկու գերտերությունների միջև խնդիրներ են առաջանում, և այս անգամ էլ, ըստ իս, դա Արցախյան հարցի կարգավորման վրա ազդեցություն ունենալ չի կարող։

Այս երկու երկրների հարաբերությունների լարվածությունից  կարո՞ղ է օգտվել Ֆրանսիան և Ղարաբաղի հարցում ստանձնել դոմինանտ դեր։ Օլանդի համար Ղարաբաղը առաջնահերթություններից մեկն էր, ըստ էության Մակրոնն էլ այդ ուղուց չի շեղվում։

– Չեմ կարծում, որ Ֆրանսիան կկարողանա դոմինանտ դերակատարություն  ունենալ։ Ֆրանսիան պարզապես կարող է միջնորդ լինել, դրական մոտեցում ունենալ, բայց ոչ ավելին։ Ֆրանսիայի շահերից չի ելնում լինել պրոարևմտյան՝ մանավանդ Թրամփի հետ, կամ, ասենք, պրոռուսական։ Ֆրանսիան այսօր այլ առաջնահերթություններ ունի՝ Իրան, Ուկրաինա, Թուրքիա, աֆրիկական  Սահելում, Սիրիա՝ գավաթը լեցուն է։ Ֆրանսիացիների համար Ղարաբաղի հարցում նախընտրելի է  լինել միջնորդ և չմտնել մի բանի մեջ, որից վերադարձ չկա։ Մակրոնի դիվանագիտությունը կարող է միայն սահմանափակվել միջնորդությամբ կամ որոշակի նախաձեռնողականությամբ, բայց դա ամենևին դոմինանտություն չի նշանակում։

Դուք ասացիք, որ Հայաստանն այսօր խաչմերուկի առաջ է։ Սերժ Սարգսյանն Իրան կատարելիք այցի նախաշեմին նշեց, որ Հայաստանը դեմ չէ իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու նախագծին, եթե դա բավարարում է բոլոր կողմերի հետաքրքրություններին։ Այս քայլն ինչպե՞ս եք գնահատում՝ արդյոք հստակ ակնարկ չէ՞ Եվրոպային։

– Հայաստանն այդ մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում է, ես չեմ կարծում՝ դա որևէ էական ազդեցություն ունեցող հայտարարություն է։

Այսօր Հայաստանը թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերի խաչմերուկում է։ Երկու գլխավոր դեմքերը Հայաստանում այսօր ներքին հակասություն ունեն՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը: Նոր սերնդի ներկայացուցիչը Կարեն Կարապետյանն է, նա ավելի պրագմատիկ ու կարող ուժ է, ավելի կարգապահ է՝ ուզում է, որ Հայաստանում մթնոլորտ փոխվի։ Բայց ըստ երևույթին՝ նա հանրային կարծիքի առումով ավելի ռուսամետ է՝ իբրև «Գազպրոմի» նախկին փոխտնօրեն։ Սերժ Սարգսյանն ավելի հին սերնդի ներկայացուցիչ է, պատասխանատու է վերջին 10 տարիների վիճակի համար, բայց ավելի շատ եվրոպամետ է, քան ռուսամետ։ Պուտինը նրա հանդեպ մեծ վստահություն չունի։ Եվ այսօր Հայաստանում կա այդ ներքին հակասությունը, երկու գլխավոր դեմքերը թե՛դրական, թե՛ բացասական կողմեր ունեն։ Եթե Սերժ Սարգսյանը պետք է մնա վարչապետ՝ կնշանակի, որ ավելի շատ պրոեվրոպական քաղաքականություն պետք է տանի՝ հին մտածելակերպով, իսկ եթե Կարեն Կարապետյանը մնա վարչապետ՝ ուրեմն ավելի աշխույժ գործելակերպ կունենա։ Բայց այսօր սա է, որ չգիտենք՝ Կարապետյանը կմնա պրոռուսակա՞ն, թե՞ կփոխի իր կեցվածքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում