Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ստամբուլի առևտրային շրջանում զբոսաշրջիկի ճամպրուկը փոքրացել է. Sözcü, Թուրքիա

Լալելին (Ստամբուլի առևտրային շրջան) երեք տարի առաջ ունեցել է 6 մլրդ դոլար ծավալով մաքոքային առևտուր, սակայն այժմ շրջանառությունը կիսով չափ ընկել է։ Այժմ զբոսաշրջիկները գնումներ կատարում են հաճախ, սակայն փոքր ծավալներով։ Այս մասին Sözcü-ում գրում է Սայիմե Բաշչին։

Առևտրի ծավալը նվազել է Ռուսաստանում շարունակվող տնտեսական ճգնաժամի ազդեցության ներքո։ Լալելիի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցացիայի ղեկավար Գիասեթին Էյուպկոջան ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ երկու երկրների հարաբերություններում քաղաքական լարվածությունը հաղթահարվել է, սակայն Ռուսաստանում պահպանվում է տնտեսական ճգնաժամը։ Նա նշել է, որ մատակարարների մոտ առևտրային ցիկլը նորմալացել է, սակայն բյուջեները՝ նվազել։

Էյուպկոջայի խոսքով՝ անցած տարի Լալելիում, որտեղ առկա է 4000 առևտրի կետ, առևտրի ծավալը կազմել է 2.5 մլրդ դոլար։ Եվ եթե 2012 թվականին Նորաձևության և շոփինգի փառատոնի շրջանակում Լալելին կնքել էր 12 մլն դոլարի գործարք, ապա այս տարի փառատոնը կկայանա 5 մլն դոլարի սպասումով։

Փառատոնի շրջանակում, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-13-ը, ծրագրվում է ընդունել 8 երկրից 250 մասնակցի։

Ռուս հաճախորդների գնումների ծավալը նվազել է մինչև 60 տոկոս։ Լալելիի արտահանումն ընկել է՝ հասնելով 2.5 մլրդ դոլարի։

Էյուպկոջան, ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ 2017 թվականը լավ է սկսվել, և առևտրում գրանցվել է 25-30 տոկոս աճ, պատմել է ընթացիկ տարին 30 տոկոս աճով փակելու նպատակի մասին։ Նա նշել է, որ փառատոնը, որն այս տարի կանցկացվից «Լալելի՝առևտրի ոսկե բանալի» կարգախոսի ներքո, դոպինգի էֆեկտ կթողնի շուկայում։

«Շնորհիվ ազդեցության, որը կստեղծի փառատոնը, մենք կվերադառնանք նախկին փառավոր ժամանակներ։ Այս տարի որոշում են ընդունել 8 երկրներ։ Նրանք էական ներդրում կանեն և՛ Լալելիի առևտրում, և՛ տնտեսությունում»,-ասել է նա։ Մասնակցության են հրավիրվել մանրածախ առևտրի այն ներկայացուցիչները, ովքեր գոնե 10 խանութ ունեն։ Փառատոնին կմասնակցեն 250 գնորդներ ՌԴ-ից, Իրանից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Նիգերիայից, Լիբանանից, Կամերունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում