Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կկարողանա՞ Հայաստանը վերստին դառնալ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շահառու

Կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ հաջակցություն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու:

Ադամ Շիֆը օրերս հայտարարել է, որ կորպորացիայի կողմից Հայաստանում 2006թ.-ից իրականացված գյուղական տարածքների զարգացման 170 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եղել է շատ հաջող կապիտալ ներդրում, որպեսզի կրճատվի աղքատությունը գյուղական շրջաններում: Ըստ նրա՝ եկել է նոր պայմանագրի ժամանակը՝ ուղղված կրթությանը, որպեսզի Միացյալ Նահանգները օգնի Հայաստանին անելու հաջորդ քայլը տնտեսական կայուն աճի և միջին խավի զարգացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը նախկինում այս ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ընդգծեց, որ առաջին պայմանի համաձայն՝ ամերիկյան ֆինանսական ամեն տարվա համար գնահատվում են այն երկրները, որոնք կարող են «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի շահառուն դառնալ, իսկ այդպիսիք կարող են լինել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափով աղքատ կամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրները։

«2017թ.-ի համար մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը հաշվարկված է, որ պետք է լինի մոտ 1945 դոլար, իսկ 1945 դոլարից մինչև 4035 դոլարի դեպքում տվյալ երկիրը համարվում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր, որի մեջ է մտնում նաև Հայաստանը, և այս առումով մենք կարող ենք դիմել այս ծրագրի շահառուն դառնալու համար, քանի որ մեզ մոտ ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող այդ նվազագույն եկամտի չափը կազմում է շուրջ 3880 դոլար, այսինքն՝ այս ցուցանիշին Հայաստանը համապատասխանում է։

Հաջորդը՝ ժողովրդավարական իրավունքներ. սա սովորաբար լինում է կա՛մ քաղաքացիական ազատություններ, կա՛մ քաղաքական իրավունքներ կատեգորիան։ Սա նշանակում է, որ եթե գնահատման 20 ինդիկատորից 19-ը դրական լինի, բայց այս մի պայմանը լինի բացասական, ապա տվյալ երկիրը չի կարողանա այս ծրագրին մասնակցել։ Սա Հայաստանի համար չափազանց կարևոր ցուցանիշ է, որովհետև եթե սրան չհամապատասխանեց, ապա ծրագրի մասնակից չի կարող դառնալ։

Հաջորդ ցուցանիշը՝ կոռուպցիա. այս ասպարեզում ծրագրի պատասխանատուները հիմք են ընդունում Համաշխարհային բանկի կոռուպցիային առնչվող ցուցանիշը (Control of Corruption)։ Այս դեպքում ևս եթե 19 ցուցանիշը դրական լինի, բայց կոռուպցիայի ցուցանիշը լինի բարձր, ապա կրկին այդ երկիրը չի կարողանա մասնակցել։ Հայաստանի դեպքում սա ևս ամենակարևորներից է»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:

Միևնույն ժամանակ նա հավելեց. «2017թ.-ի համար Հայաստանը 20-ից 14 ցուցանիշով դրական գնահատվեց, որից մեկը «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն էր, բայց մնացյալ 6 բացասական գնահատված ցուցանիշների մեջ մտնում էր նաև կոռուպցիայի ցուցանիշը, որի դեպքում Հայաստանը չկարողացավ հաղթահարել կորպորացիայի կողմից սահմանված շեմը։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի մոտ կոռուպցիայի ցուցանիշը պետք է ավելի վատ լիներ, քան Հայաստանի ցուցանիշը, սակայն Հայաստանի դեպքում 52%-ը այդ երկրներից կոռուպցիայի դեպքում ավելի լավ ցուցանիշ ուներ, և այս առումով Հայաստանը նրանցից հետ է մնում»։

Այս համատեքստում բանախոսը նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 22-ին Համաշխարհային բանկը կհրապարակի 2016թ.-ի Կառավարման ցուցանիշների (Governance Indicators) վերաբերյալ տվյալները, ըստ որի էլ արդեն պարզ կդառնա՝ արդյոք Հայաստանը բարելավե՞լ է իր կոռուպցիայի ցուցանիշը, թե՞ ոչ։

«Այսինքն՝ հնարավոր է, որ մեզ մոտ կոռուպցիայի մակարդակը չի նվազել, բայց ի հաշիվ մյուս երկրների ավելի վատ վիճակի՝ գուցե Հայաստանը հաղթահարի շեմը և հայտնվի թեկնածու երկրների շարքում, որովհետև մոտեցումը ոչ թե կոռուպցիայի բացարձակ արժեքն է, այլ տվյալ երկրի գրաված տեղը նույն ցանկի երկրների կազմում»,- նկատեց պարոն Հոկտանյանը։

Նշենք նաև, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը իր հերթին հայտնել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանում 100 մլն դոլարի կամ ավելի մեծ ներդրումը կնվազեցնի աղքատությունը, կստեղծի տնտեսական հնարավորություններ և կամրապնդի Հայաստանի և ԱՄՆ-ի կապերը։

«Վրաստանում իրականացված 140 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիրը կարող է լինել հաջողված աշխատանքային օրինակ՝ նմանատիպ կրթական ծրագրային փաթեթ Հայաստանում իրականացնելու համար, որը կտրուկ աճ է արձանագրում ՏՏ ոլորտում»,-մասնավորապես ասել է նա։

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Վարուժան Հոկտանյանը շեշտեց. «Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, դեռևս չի մտել այս ծրագիր։ Այ, երբ որ հաջողվի մտնել, այդ ժամանակ նոր արդեն կմտածենք, թե ինչի վրա պետք է ծախսվեն այդ դրամաշնորհները։ Այն, ինչ հայտարարում են Ադամ Շիֆն ու Րաֆֆի Համբարյանը, դրանք առայժմ միայն նրանց բարի ցանկություններն են, բայց իրականում այնպես չի, որ ԱՄՆ-ի հայ համայնքի ներսում կամ ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի ներսում է որոշվում Հայաստանի կոռուպցիայի մակարդակը։

Այս ծրագրի շրջանակներում թե ինչքան գումար կտրվի Հայաստանին, ես ստույգ չեմ կարող ասել, որովհետև դա կախված է ԱՄՆ-ի հաջորդ տարվա պետբյուջեից։ Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Համբարյանի հայտարարած այս 100 միլիոնին, ապա ես չգիտեմ, թե որտեղից է նա այդ թիվը վերցրել, միգուցե նրանք հաշվարկներ ունեն կամ ինչ-ինչ գործոններ հաշվի առնելով են հայտարարել. ես դրանից տեղյակ չեմ»։

Այս ամենով հանդերձ՝ Հոկտանյանը հակված չէ կարծելու, որ այս անգամ միգուցե Հայաստանի տվյալներն ավելի լավը լինեն, քան նախորդ տարիներին, քանի որ նրա խոսքերով, որպես կանոն, Համաշխարհային բանկի կոռուպցիային վերաբերող ցուցանիշները որոշ առումով համահունչ են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվին (ԿԸՀ), որը 2016թ.-ին 2015թ.-ի համեմատ նվազել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում