Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արա Մելյանը երեկ, ժամը 15.00-ի սահմաններում իր վարած BMW 318 մակնիշի 53 FQ 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին ու հայտնվել անտառի մեջ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով Ա. Մելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։